Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կ․ Սերեբրեննիկով․ «Մենք, ահա, այսպիսի մարդիկ ենք՝ անդուր իշխանության համար»

07.01.2022

« «Գոգոլ կենտրոնը» որպես գեղարվեստական նախագիծ փակվում է, սակայն հանդիսատեսներին նա հրաժեշտ չի տալիս»,֊ նախօրեին, հունիսի 30֊ին հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Ագրանովիչը, որին Մոսկվայի քաղաքապետարանը հեռացրել է աշխատանքից։ Դա այս մշակութային հաստատությունում կենտրոնի հիմնադիր Սերեբրեննիկովին փոխարինած ռեժիսորի վերջին հանդիպումն էր հանդիսատեսի հետ։ Վերջին ներկայացումից հետո հրաժեշտը կայացավ հանդիսասրահից հնչող բուռն ու անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Այսօր մենք փակում ենք 9֊րդ թատերաշրջանը։ Այսօր մենք փակում ենք նաև այն նախագիծը, որը կոչվում է «Գոգոլ կենտրոն»։ Այդպիսին է ժամանակաշրջանի իրականությունը։ Բայց ես ձեզ ասում եմ․ «Ց՝տեսություն» »,֊ բեմից դիմելով հանդիսատեսներին հայտարարել է Ագրանովիչը։

Ըստ նրա, «Գոգոլ կենտրոնը» դա տարբեր սերունդների համոզմունքների, հավատքի մարդկանց մի յուրահատուկ հավաքածո է, որոնց միավորել է մեկ գաղափար՝ հանուն մարդասիրության համատեղ ստեղծագործելու, համատեղ աշխատելու գաղափարը։

Ի դեպ, վերջին թատերաշրջանը դարձավ առաջին ամբողջական թատերաշրջանը, երբ «Գոգոլ կենտրոնը» գործում էր առանց իր տաղանավոր ղեկավարի և ռեժիսորի՝ Կիրիլ Սերեբրեննիկովի։

Ագրանովիչի ասելով, Կիրիլն այս բեմում շատ ներկայացումներ է պատրաստել, սակայն նրա առավել հզոր ասույթը դարձել հենց ինքը՝ «Գոգոլ կենտրոնը»;

Մշակութային հաստատության վերջին երեկոյի ժամանակ ֆրանսիական Ավինյոն քաղաքում գտնվող Հռոմի պապի պալատից տեսակապով հանդես եկավ նաև Կիրիլ Սերեբրեննիկովը։ Իտալիայի սահմանից ոչ հեռու գտնվող ֆրանսիական քաղաքում, հուլիսի 7֊ին, «Գոգոլ կենտրոնի» մի խումբ արտիստների հետ նրան է տրվել Ավինյոնի հայտնի միջազգային թատերական փառատոնի բացման պատիվը։ Կներկայացվի «Սև վանականը» բեմադրությունը։

«Ես կտրականապես համաձայն չեմ «ընդմիշտ» բառին։ Եթե մարդուց խլում են գրանցումը, դա չի նշանակում, որ նրան սպանում են։ Դա չի նշանակում, որ նրան զրկում են կյանքից։ Այո, կար այդ շենքը, կլինի նաև մեկ ուրիշը։ «Գոգոլ կենտրոնը» գաղափար է։ Ազատության գաղափար։ Եվ այն կարող է վերջանալ միայն մեզ հետ։ Մենք, ահա, այսպիսի մարդիկ ենք՝ անդուր իշխանության համար, բայց սիրելի մեկ֊մեկիս համար և անհրաժեշտ միմյանց։ Գուցե և անհրաժեշտ թատերական Մոսկվայի համար, անհրաժեշտ խելքով, առաջադեմ և սիրելի մեր հանդիսատեսի համար, որը բոլոր այս տարիներին մեզ հետ էր, լցնում էր դահլիճը 98 տոկոսով և որի շնորհիվ, հավանաբար, մեզ այսքան երկար ժամանակ չէին փակում»,֊ ասել է Կրիլ Սերեբրեննիկովը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 573 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ