Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գավառում ապրող տղամարդիկ և կանայք՝ շեղված կողմնորոշիչներով

05.25.2022


Ընթացիկ շաբաթվա հանգստյան օրերին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գործող անկախ «Fulcro» թատրոնը իր հանդիսատեսներին կներկայացնի դասական հեղինակի ստեղծագործության հիման վրա պատրաստած իր առաջին բեմադրությունը։ Խոսքն Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը» պիեսի մասին է, որը ռեժիսոր Մարինա Բուրդինսկայայի համար դիբյուտային աշխատանք է։ Մինչ այդ նա «Fulcro» թատրոնում հանդես է եկել որպես դերասանուհի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

2020թ․֊ի ոսպնյակով Օստրովսկի ընթերցելը ցույց է տալիս, որ Ռուսաստանում ժամանակը կանգ է առել։ Ներկայացման հերոսները ռուսական գավառի տղամարդիկ և կանայք են՝ շեղված կողմնորոշիչներով; «Fulcro» թատրոնում դասական հեղինակի ստեղծագործության հիման վրա պատրաստված առաջին ներկայացման ժանրը անվանել են «Ռուսական բնիկների փայլն ու սարսափը»։

Ռուսական գավառ․․․ «Այստեղ մարդն այլևս մարդ չէ, այլ՝ օբյեկտ, իսկ կինն առավել ևս․․․ քանի որ, թվում է, նա այստեղ երբեք էլ մարդ չի եղել»,֊ նշել են բեմադրության հեղինակները
։
Մարինա Բուրդինսկայայի կարծիքով «․․․ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ իշխում է «ուժեղը»։ Ո՞վ է այդ ուժեղը։ Երևի նա ով ունի իշխանություն և փող։ Իսկ ինչու՞ են դրանք նրան տրվել, ո՞ր իրավունքով։ Ինչու՞ հետո այդ «ուժեղը» իրավունք ունի տնօրինել ուրիշների ճակատագրերը և ուրիշների երազանքները։ Ես կարծում եմ իմ երազանքները հենց ես եմ»,֊ նշել է ռեժիսորը և ավելացրել, որ, երբ աշխարհը կործանվում է ուղղակի քո ոտքերի տակ, երազանքները շաղ են գալիս, դեռ նրանց անգամ չհպված․․․ Նրա կարծիքով պետք է վերափոխվել և ոչ թե լողալ հոսանքի ուղղությամբ և խեղդվել,,, Ըստ նրա Օստրովսկու մոտ մարդիկ հենց այդ չեն կարողանում անել։
․․․
Ասենք, որ «Fulcro» թատրոնը այս բեմադրությունը ցուցադրելու է Սանկտ֊Պետերբուրգի «Ստեփան Ռազին» գործարանում։ Գլխավոր փորձը թատերախումբը կանի բաց դռների քաղաքականության կանոններով։ Այսինքն, գործարանի դռները բաց կլինեն բոլոր դիտել ցանկացողների առջև։ Վերջում կանցկացվի քննարկում և բեմադրության հեղինակները կպատասխանեն հանդիսատեսների հարցերին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 447 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ