Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բուտուսովը, Շեքսպիրը, Սթոփփարդը՝ Վիլնյուսի Հին թատրոնում

07.11.2023


Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Եվրոպա տարագրված հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովը Լիտվայի մայրաքաղաքի «Հին թատրոնում» բեմադրում է «դիտորդների ողբերգություն»՝ Թոմ Սթոփփարդի «Ռոզենկրացը և Գիլդենսթերնը մահացած են» պիեսը։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Բրիտանացի դրամատուրգ Սթոփփարդի պիեսը շեքսպիրյան Համլետի պատմությունն է, որը ներկայացնում են դանեմարքայի մանկության ընկերներ Ռոզենկրացը և Գիլդենսթերնը։ Սրանք անգլիացի դրամատուրգի «Համլետ» ողբերգության այն երկու կերպարներն են, որոնց Կլավդիոս թագավորը օգտագործում է Համլետի գաղտնիքներն իմանալու համար և որոնց տալիս է իրական թագաժառանգին՝ Համլետին գլխատելու հանձնարարական֊նամակը։ Հիշեցնենք, որ Համլետին այդ ապօրինի մահապատժից փրկում է հոր ուրվականը, իսկ դավաճան ընկերները հայտնվում են ծուղակում։

Յուրի Բուտուսովը նշում է, որ Սթոփփարդի պիեսում ինքն առավելապես գնահատում է դրա բանաստեղծական բնույթը և այն բեմադրելու լայն հնարավորությունները, որոնք ընձեռում է դասական աբսուրդի ոճը՝ հեղինակի ստեղծագործությանը բնորոշ առանձնահատկությունը։

Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիտվայում առաջին անգամ բեմադրվող «Ռոզենկրացը և Գիլդենսթերնը մահացած են» պիեսի թեման ճշգրիտ ներկայացնում է այսօրվա կյանքի ենթատեքստը, դրա ցավոտ կողմերը և պետք է հանդիսատեսին հիշեցնի կորուսյալ դրախտի, մարդկային լիարժեքության, հարմոնիայի և երջանկության մասին։

Նշենք, որ Բուտուսովի բեմադրության մեջ պատրանքները կընդգծվեն և կբացահայտվեն Մարյուս Նյակրօշյուսի անսպասելի նյութերից և ֆակտուրաներից պատրաստված լակոնիկ դեկորացիաները։

Հետաքրքիր է, որ ներկայացումը ընթանալու է ռուսերեն լեզվով՝ լիտվերեն վազող սուբտիտրերի թարգմանությամբ։

Այս պիեսը դեռևս 1960թ․֊ին անգլերենից ռուսերենի է փոխադրել նոբելյան մրցանակակիր, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին։ Ի դեպ, Բրոդսկին նշել է, որ Թոմ Սթոփփարդի պիեսն իրեն գրավել է ամենայն ավանդականի նկատմամբ իր արտաքին անհարգալից դրսևորմամբ, որի ներքո քողարկվել են ժառանգականությունը, դասական գրականության ընդունելությունը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 346 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ