Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է «Ոսկե դիմակ» ռուսաստանյան թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը

02.07.2023


Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է ամենամյա թատերական «Ոսկե դիմակ» փառատոն֊մրցանակաբաշխությունը։ Ծրագրում հավաքվել է երկրի 25 քաղաքներում գործող թատրոնների 66 բեմադրույուն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հատկանշական է, որ մրցույթին ներկայացված բեմադրությունների մեծ մասը ներկայացնում են Սանկտ֊Պետերբուրգը և Ռուսաստանի մյուս տարածաշրջանները։ Բացի այնպիսի տարածաշրջանային խոշոր թատերական կենտրոնները, ինչպիսիք են Պերմը, Նովոսիբիրսկը, Կազանը, Եկատերինբուրգը, Կրասնոյարսկը, մրցույթի ծրագրում ընդգրկվել են նաև տեղեկատվական հոսքերում խիստ հազվադեպ կամ ընդհանրապես չհանդիպող այնպիսի քաղաքների թատրոններ, ինչպիսիք են Գուբախին կամ Միրնին։

Մրցույթի մեկնարկը տրվել է Սանկտ֊Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի «Ճայը» բեմադրությամբ։

«Ոսկե դիմակի» գլխավոր տնօրեն Մարինա Ռևյակինան նշել է, որ թատրոնը հայելի է, որտեղ երևում են մշակույթում և հասարակության մեջ կատարված բոլոր փոփոխությունները։ Ըստ նրա, թատրոնը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մարդիկ լսեն մեկը մյուսին և այլ տեսակետներ, քանի որ «թատրոնը դա կենդանի հաղորդակցություն է»։

«Յուրաքանչյուր բեմադրություն հանդիսասրահում անցնում է մեր միջով, մեր ճակատագրի միջով, մեր հոգեվիճակով, այն արտապատկերվում է այլ կերպ, այն հնչում է»,֊ ընդգծել է Ռևյակինան և ավելացրել, որ թատրոնը նաև հնարավորություն է ապրել այն, ինչն անհնար է ապրել այս կյանքում, «զգալ այն, ինչը այս կյանքում մարդուն դժվար կլինի զգալ»։

Մրցանակաբաշխության հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 22֊ին նախատեսված հատուկ արարողության ժամանակ։ Իսկ մինչ այդ, մարտի 27֊ին, թատրոնի միջազգային օրը, Ռուսաստանի Մեծ թատրոնում կկայանա «Ոսկե դիմակի» հատուկ մրցանակների հանձնման արարողությունը՝ «Թատերական արվեստի զարգացման մեջ նշանակալից ավանդ ներդնելու համար» անվանակարգում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 345 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ