Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դրամատուրգը կարծում է, որ հոգեկան առողջությունը բարակ սառույց է

12.08.2021

Համաշխարհային դրամատուրգիայի ոլորտում այսօր պահանջարկ վայելող հեղինակներից է ամերիկացի գրող Ֆլորիան Զելլերը։ Նրա ստեղծագործությունների մասին խոսում են թատերական և կինոարտադրողների շրջանակներում։ Վերջերս վարձույթի շուկայում հայտնվեց իր իսկ սցենարի հիման վրա նկարահանված «Հայրը» ֆիլմը։

Հոլիվուդյան աստղ Էնթոնի Հոփքինսի գլխավոր դերակատարմամբ այդ ֆիլմը դարձավ նաև Զելլերի ռեժիսորական դեբյուտը կինոյում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Հայրը» Զելլերի եռապատում պիեսներից առաջինն է։ Ընտանեկան պատումների շարքից հաջորդ երկու ստեղծագործությունները կոչվում են «Մայրը» և «Որդին»։

Ի դեպ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև «Որդին» պիեսի էկրանավորման ուղղությամբ։

Զելլերի ստեղծագործությունները շատ ակտիվ մակարդակով բեմադրվում են աշխարհի տարբեր երկրներում։

Այդ առումով բացառություն չէ նաև ռուսաստանյան թատերական աշխարհը։ Այս օրերին, օրինակ, Մոսկվայի գեղարվեստայան թատրոնում (МХТ֊ում) արդեն սկսվել են «Մայրը» պիեսի բեմադրության փորձերը․․․

Ի դեպ, МХТ֊ում այս նախագիծը իրականացվում է «ռեժիսորական դեբյուտների լաբորատորիայի» շրջանակներում և այդ հնարավորությունը տրվել է երիտասարդ ռեժիսոր Եգոր Տրուխինին։

Ֆլորիան Զելլերը իր ստեղծագործություններում խոսում է այն մասին, որ հոգեկան առողջությունը բարակ սառույց է, որը յուրաքանչյուր պահի կարող է փշուր֊փշուր լինել կյանքի ճնշման տակ։

Հարցազրույցներից մեկում նա իր հերոսներին անվանել է «ճաքերով մարդիկ»։ Նա նաև ճշտել է, որ չի գրում խոստովանություններ, որ իր գրած պատմություններն իր անձնական կյանքից շատ են հեռու։ Պարզապես ինքը կարողանում է տառապել և ապրել այլոց ցավերով և դա, նրա կարծիքով, գրողի համար ամենից կարևոր որակն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 523 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ