Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ.Վոլկով. «Հնարավոր չէ զարգացնել մշակույթն առանց ֆինանսական օժանդակության»

09.18.2019


Ռուսաստանցի երեխաները, մասնավորապես նրանք, որոնք սոցիալապես ծանր վիճակում են, զրկված են ծնողական խնամքից, նոր մեկնարկած թատերաշրջանում հնարավորություն կունենան այցելելու Մեծ թատրոն, ծանոթանալ նրա պատմությանը, դիտել մանուկներին հասցեագրված հին ու նոր բեմադրություններ, ինչպես նաև իրենց բնակության վայրերում հյուրընկալելու այս նշանավոր հաստատության արտիստներին ու թատերախմբերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նման հնարավորություն Մեծ թատրոնը ստացել է այն իրողության շնորհիվ, որ այս խաղաշրջանում նրա գլխավոր հովանավոր է դարձել «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը, որը և ստանձնել է «Մեծը՝ երեխաներին» անունը կրող նախագծի ֆինանսավորումը:

Ասենք, որ մինչ այս ծրագրի իրականացումը, «Ինգոսստրախ»-ը միշտ էլ համագործակցել է Ռուսաստանի գլխավոր թատրոնի հետ, քանի որ հանդիսանում է այս հաստատության Հոգաբարձուների խորհրդի անդամ և էլի շատ նախագծերի իրականացման է օժանդակել:

«Ցանկացած մշակութային ինստիտուտում պահանջվում է ֆինանսական ներդրում՝ լինի դա թատրոն, թե թանգարան: Հնարավոր չէ զարգացնել մշակույթն առանց ֆինանսական օժանդակության: Բայց մենք, իբրև «Ինգոսստրախ» կարծում ենք, որ միայն ֆինանսական օժանդակությունը այնքան էլ բարդ չէ, դա այնքան էլ հետաքրքիր չէ: Մենք ցանկանում ենք գիտակցված մասնակցություն և մենք առաջարկել ենք մի քանի նախագիծ, որոնք հիմա պլանավորում ենք զարգացնել»,- հայտարարել է «Ինգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 793 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ