Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վաճառում են սեփական ողջ ունեցվածքը, տունը և ճանապարհ ընկնում...

12.01.2015

Նոյեմբերի 27-ին Գերմանիայի Կառլսռուհե քաղաքում Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված «Vergissmeinnicht» («Անմոռուկ») խորագրով փառատոնի շրջանակներում կայացավ Սամվել Մարտիրոսյանի «Սահմանագիծը՝ ոտքերի արանքում» տրագիկոմեդիայի բեմական ընթերցումը:

Ուրբաթ երեկոյան մշակութային յուրահատուկ կլաստերի համբավ ունեցող թատրոնի «Քլայնեզ հաուզ» դահլիճում հավաքված հանդիսատեսները դարձան հայրենի արմատներից կտրված և օտար ափերում երջանկություն փնտրող մարդկանց սպասող հավանական իրադարձությունների բեմականացված ներկայացման ականատեսներ...

Հայրենիքում բիլիարդ խաղացողի մեծ համբավ ձեռք բերած և այդ խաղի գնդերը վարպետորեն ցանցի մեջ նետելու համար Գունդ մականունը վաստակած տարեց ծաղկաբույծը և անհաջողակ նկարիչ նրա երիտասրդ ուղեկիցը վաճառում են սեփական ողջ ունեցվածքը, տունը և ճանապարհ ընկնում դեպի Առանց քամիների հովիտ: Նրանք լսել են, որ այդ հովիտում կլոր տարին բարենպաստ բնակլիմայական պայմաններ են և այնտեղ ծաղկաբույծ Գունդը կարող է կարմրի ու դեղինի բոլոր երանգներով վարդերի բիզնես հիմնել և իր գործընկերոջ հետ աներևակայելի հարստանալ:

Սակայն Առանց քամիների հովիտ տանող ճանապարհը շատ ավելի բարդ ու երկար է դուրս գալիս: Գունդը և նրա երիտասարդ ուղեկիցը՝ Աբելը հայտնվում են անգամ արևելյան երկրների պատերազմական գոտում և այնտեղ գտնում իրենց երրորդ ընկերոջը՝ Կապտասևաչ կատվին:

Տրագիկոմեդիայի այս երեք հերոսներն, ի վերջո, հայտնվում են Առանց քամիների հովիտում, որտեղ, սակայն, գործում են տեղի օրենքները և որոնցից ճանապարհորդները միանգամայն անտեղյակ են... Գունդի, Աբելի և պատերազմի վտանգավոր գոտուց փրկված կատվի համար Առանց քամիների հովիտում սկսվում է առավել զավեշտալի ու ողբերգական կյանքի նոր փուլ...

Գերմանիայի արդարադատության մայրաքաղաքը (ոչ պաշտոնապես այսպես է բնորոշվում 300 հազար բնակչություն ունեցող Կառլսռուհեն, որտեղ գտնվում է Գերմանիայի Գերագույն դատարանը) փառատոնի օրերին շնչում էր, ընդհանրապես, հայ և գերմանացի արվեստագետների կողմից մատուցված էներգիայով: Իսկ ուրբաթ երեկոյան գերմանացի արտիստների ներկայացմամբ հայ հեղինակի պիեսը ձևավորեց նաև հայրենի հողից արմատահան մարդկանց փրկության բանաձևը գտնելու խոր մտահոգություն:

Ավելացնենք, որ այս հրատապ ու ցավոտ հիմնախնդրի պարզաբանման շուրջ բեմ հրավիրված պիեսի հեղինակի հետ կայացավ քննարկում, որին մասնակցեցին ինչպես Բեռլինից, ,Մյունխենից և գերմանական այլ քաղաքներից ժամանած հանդիսատեսները՝ այնպես էլ Կառլսռուհեում և Ֆրանսիայի սահմանից ոչ շատ հեռու գտնվող բնակավայրերից ժամանած ֆրանսահայ և գերմանահայ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչները:
    Դիտվել է 852 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ