Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արքան չունի աշխարհագրական կամ ժամանակային կոորդինատներ...

02.12.2019


Շեքսպիրյան թեմայով իր անդրանիկ ներկայացումից՝ «12-րդ գիշեր»-ից 30 տարի հետո, Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը կրկին անդրադարձել է անգլիացի դրամատուրգի ստեղծագործությանը: Այս անգամ դա «Լիր արքան» է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Կամենկովիչի այս ներկայացման մեջ «...կարևոր է և Լիրի և Գլոստերի թեմաները: Մեկին հարկավոր էր ցնորվել, որպեսզի հասունանա և ամեն ինչ տեսնի, իսկ մյուսին՝ կուրանալ, որպեսզի ամեն ինչ լսի»:

«Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի ներկայացումը չունի պատմագրական կամ կենցաղային նկարագիր, թեև ըստ բեմադրության ծրագրի այն ներկայացնում է մ.թ.ա 9-րդ դարի Բրիտանիան կամ ըստ Հոլինշեդի աշխարհի արարումից հետո 3105թ.-ն:

Աշխարհը, որն իր անձեռնահասության պատճառով քանդում է ծեր Լիր արքան չունի աշխարհագրական կամ ժամանակային կոորդինատներ՝ այն միշտ է և ամենուր...

Շեքսպիրը գրել է ոչ թե երկրի քայքայման, այլ մարդկանց միջև կապերի քայքայման, ապաընդհանրացման մասին: Հավատի և անհավատության թեմային համահունչ դրամատուրգը «Լիր արքայում» բարձրացրել է իշխանության թեման: Այն իշխանության, որն այլանդակում և արթնացնում է մարդու մեջ ոչ երկրային ամեն ինչ:

Թեև շեքսպիրյան «Լիր արքան» անտիկ ողբերգություն չէ, ներկայացման մեջ կա երգչախումբ:

Շեքսպիրի այս ստեղծագործությունը ողբերգություն է, որը չի երկնչում մարդու մասին ամեն ինչ լիակատար իմանալուց: Այն հնարավորություն է ընձեռում չափել մարդկային տառապանքի ողջ խորությունը և հասկանալու, որ մարդը ազնվացեղ է և ոչ թե փոքրիկ կենդանի է: Սակայն դա հասկանալու ճանապարհը երկար է ու փշոտ:

Բեմադրող ռեժիսորը խոստովանել է, որ այս պիեսը ինքը ցանկացել է բեմադրել դեռ շատ տարիներ առաջ: Սակայն խոր ծերացած Լիրին համապատասխան դերասան իրենց թատերախմբում չի եղել և իրենք համբերատար սպասել են: Հիմա այդ դերին համապատասխան արտիստ ունեն և դա Կարեն Բադալովն է, որը թատերական բեմահարթակի վրա անցել է ծաղրածուից մինչև թագավոր երկար ճանապարհը...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 956 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ