Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կերպարի» նպատակը երեխայի ստեղծագործական ունակությունների բացահայտումն է

11.21.2022

Այսօր Մոսկվայում մեկնարկում է մանկական սիրողական թատրոնների երկրորդ փառատոնը։ «Կերպար» խորագրով միջոցառման «շտաբը» Օբրազցովի անվան տիկնիկային Կենտրոնական թատրոնն է, որտեղ Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած սիրողական թատրոնների պատանի «արտիստները» հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ և շփվել միմյանց հետ, այլև փոխանակել բեմարվեստի ոլորտում իրենց փորձը, հանդիպել և հաղորդակցվել ոլորտի հայտնի և պրոֆեսիոնալ ներկայացուցիչների հետ; Այդ մասին հաղորդում է «Թագ լուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Կերպար» մանկական թատերական փառատոնի կազմակերպիչները նշում են այն հանգամանքը, որ կարևոր չէ որպեսզի երեխաները հասակ առնելուց հետո անհրաժեշտաբար դառնան հենց դերասան, ռեժիսոր կամ նկարիչ։ Այս դեպքում կարևորն այն է, որ նրանց մեջ, որպես անհատականությունների, բացահայտվեն ստեղծագործական ունակությունները, որը կարող է առավել կարևոր բազա դառնալ ցանկացած մասնագիտության մեջ։

Փառատոնի մասնակիցների հասակը տատանվում է 5-15 տարեկանի սահմաններում։ Բացի բեմադրություններից փառատոնային ծրագրում փոքրիկ արտիստների համար նախատեսված են նաև վարպետաց դասեր, տիկնիկային թատրոնի տեխնիկական կողմերի հետ ծանոթացումներ և բացահայտումներ, էքսկուրսիաներ Մոսկվայի թանգարաններում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 423 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ