Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կասկածի որդը «Գոգոլ կենտրոնից» հասել է Արխանգելսկ

06.08.2017


Ռուսաստանի Արղանգելսկի մասրզի իրավապահ մարմինները խուզարկել են տեղի երիտասարդական թատրոնը և բռնագրավել նախորդ մի քանի տարիների հաշվետվությունների փաստաթղթերը: Այդ մասին տեղեկացնում է «m.region29.ru»-ն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Պանովի իրավապահների գործողությունները պարզաբանելու խնդրանքին հնչել է պատասխան, որ Մոսկվայում « Գոգոլ-կենտրոնում, Կիրիլ Սերեբրեննիկովի մոտ, իրականացված խուզարկությունից հետո ստուգվում են երկրի բոլոր թատրոնները»:

«Ինձ ասացին. «Վիկտոր Պետրովիչ, մի հուզվեք, այս ամենը երկու ժամ կտևի, մենք միայն կնայենք 2016թ.-ի հաշվետվությունը»: Այդպես էին ինձ ասել,- հայտարարել է Արխանգելսկի թատրոնի գեղարվեստական ղեկավարը»:

Խուզարկման սկզբից երկու ժամ անց Պանովը վերադարձել է իր ղեկավարած թատրոն և տեսել, որ օրենքի պաշտպանները արդեն խորացել են նաև 2015, 2014 թթ. փաստաթղթերի մեջ:

Հետաքրքիր ևս մեկ դրվագ: Ուժային կառույցի ներկայացուցիչները ռուսական գավառային թատրոնում գործողություններն իրականացրել են առանց հայտնի սև դիմակների: Երբ Վիկտոր Պանովը նրանց հարցրել է. «Տղաներ, իսկ որտեղ է ձեր դիմակահանդեսայի շոուն»,- ոստիկանները ժպտացել են ու պատասխանել. «Մեր մոտ դեռ դրան չենք հասել»: Դրան ի պատասխան Պանովն արձագանքել է. «Դե ինչ, ետ եք մնում Մոսկվայից»:

«Ես սրան հանգիստ եմ վերաբերվում,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը,- մենք մեկ կոպեկ անգամ չենք գողացել, մենք բոլոր բյուջետային միջոցները ծախսել ենք պետպատվերի շրջանակներում»:

Ըստ այս թատրոնում գործողություններ իրականացնող ոստիկանների, առաջիկայում նույն ճակատագրին են արժանանալու ռուսական հյուսիսային ծայրամասի այդ քաղաքի նաև մյուս երկու պետական թատրոնները՝ դրամատիկականը և տիկնիկայինը:
    Դիտվել է 849 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ