Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տվել են համաձայնություն օգտագործել դերասանի օրգանները որպես դոնորական միջոց

02.09.2016

Բժիշկները հաստատել են իտալացի դերասան Ռաֆայել Շումախերի ուղեղի մահը, ով շաբաթ օրվանից հայտնվել էր կոմայի մեջ՝ բեմում անհաջող կատարած հնարքից հետո: Այդ մասին «bbc.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

27-ամյա դերասանը «Գարնան զարթոնքը» ինտերակտիվ ներկայացումն ըստ Ֆրենկ Վեդեքինդի պիեսի ներկայացնում էր Պիզայում, որը դիտում էր միայն մեկ հանդիսատես:Ներկայացումն ավարտվում է այն տեսարանով, որ հերոսը պարանոցին է անցկացնում պարանի օղակ: Նշենք, որ այդ տեսարանում դերասանի դեմքը ծածկված է դիմակով:

Սակայն ամեն ինչ հանկարծ սկսել է ընթանալ սխալ հունով և ուրբաթ օրը բժիշկները արդեն հաստատել են նրա մահը: Նրան բեմում կոմայի մեջ ընկած վիճակում հայտնաբերել է մեկ այլ հանդիսատես, ով պարզվել է, որ բժշկական բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող է:

Դերասանի հարազատներն արդեն իրենց համաձայնությունն են տվել նրա ներքին օրգանները որպես դոնորական միջոց օգտագործելու համար:

Կատարվում է հետաքննություն:

Հարազատները և ընկերները կտրականապես ժխտում են, որ Շումախերը դիտավորյալ է ինքնասպանության քայլի գնացել:

Թատրոնում բոլորը ցնցված են և սպասում են, թե ինչ արդյունք կտա ոստիկանների հետաքննությունը:
    Դիտվել է 846 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ