Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վերջի տպավորություն թողնողը, իրականում միայն սկիզբ է

05.10.2018

Այսօր, մայիսի 10-ին, դրամատուրգ Էնթոնի Շաֆֆերի «Խաղ» պիեսի պրեմիերային ներկա հանդիսատեսը կհամոզվի, որ բրիտանացի հեղինակի ստեղծագործությունը կարող է լինել ոչ միայն մելոդրամայի կամ կատակերգական իրավիճակներ ներկայացնող բեմադրության գրական հիմք, այլև վերածվել իրական թրիլլերի: Ռուսաստանի առաջատար թատրոններից մեկում, Մոսկվայի Ազգությունների թատրոնի փոքր բեմահարթակին մի քանի ժամ հետո ցուցադրվող ներկայացման մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այն իրականացրել է բուլղարացի ռեժիսոր և փիլիսոփա Յավոր Գիրդևը: Նա իր այս աշխատանքը համեմատում է վիրտուալ խաղի հետ, որտեղ յուրաքանչյուր կերպար վստահ է, որ ուղիղ շարժվում է դեպի իր նպատակ, սակայն, պարզվում է, որ, իրականում, հայտնվում է մոլորության հերթական շրջապտույտի մեջ: Եվ միայն առաջացած նոր ծայրահեղ իրավիճակներում հերոսները գիտակցում են իրենց և իրենց սիրո բնույթի մասին իրական ճշմարտությունը:

Իսկ սիրո պատմությունը հյուսվում է ծեր և հարուստ գրող Էնդրյու Ուայքի, նրա կնոջ, որը ռեժիսորի մտահղացմամբ ընդհանրապես չի երևում բեմում, և այս աներևույթ տիկնոջն օրինական ամուսնուց խլած դերասան Մայլո Թինդլի շուրջ:

«Յավորը խնդրում է մեզ, որպեսզի մենք առավելագույնս փաստացի գոյություն ունենանք: Ինչպես կյանքում: Այնպես, ինչպես դու քեզ կզգաս կյանքում: Ոչ լիովին՝ ըստ Ստանիսլավսկու, այլ, ավելի շատ, ինչպես ըստ Միխայիլ Չեխովի ...»,- կատակով բացատրում է դերասան Ալեքսանդր Նովինը և ներկայացնում իրավիճակը, թե պետք է պատկերել այն ներքին զգացումը, երբ դու այցելում ես պատկառանքի արժանի մեծության տղամարդու և հայտարարում, որ սիրում ես նրա կնոջը, թեև կինը նույնպես տարիների հաշվարկով քեզնից շատ ավելի մեծ է...

Այս պիեսը երկու անգամ էկրանավորվել է՝ 1972թ.-ին («Խաղեր դուրս թռչելու վրա») և 2007թ.-ին («Խուզարկուն»), սակայն ռեժիսոր Յավոր Գիրդևը վստահ է, որ անգամ նրանք, ովքեր դիտել են այդ կինոնկարները, չեն կարող կանխագուշակել իր բեմադրության սյուժեի զարգացումը: Նրա ասելով այն, ինչը վերջի տպավորություն է թողնում, իրականում միայն սկիզբ է:
    Դիտվել է 920 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ