Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիրիլ Սերեբրենիկովի «Սովորական պատմություն»֊ը և մեր ժամանակաշրջանը

10.03.2023


Ռուսական բանակի Ուկրաինա ներխուժումից հետո Եվրոպա տարագրված մոսկվացի հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը հերթական բեմադրությունն է պատրաստում մայրցամաքի մշակութային կենտրոններից մեկում։ Այս անգամ նա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Վլադ Դիվլյան» մշակութային կենտրոնում կներկայացնի ռուսական դասական գրականության նշանավոր այնպիսի ստեղծագործություն, ինչպիսին Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» ստեղծագործությունն է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Սովորական պատմություն»֊ը որպես սերբառուսական բեմադրության տարբերակ կներկայացվի Մոսկվայում լուծարված «Գոգոլ կենտրոն» թատրոնի և սերբ արտիստների մասնակցությամբ։

Այս աշխատանքը համարվում էր «Գոգոլ կենտրոնի» առավել մեծ մասսայականություն ստացած բեմադրություններից մեկը և այն պարբերաբար ցուցադրվել է Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարած երբեմնի հաստատությունում։ Այն 2014թ․֊ին առաջին անգամ ներկայացվել է «բաց փորձերի» ընթացքում, իսկ պրեմիերան կայացել է 2015թ․֊ի մարտի 12֊ին։

Բեմադրության համար հիմք է հանդիսանում Կիրիլ Սերեբրեննիկովի ստեղծած պիեսը, որը նա գրել է ըստ Իվան Գոնչարովի վեպի։ Այստեղ սկզբունքորեն փոխվել է գործողության ժամանակաշրջանը՝ այն ներկայացնում է մեր օրերը, իսկ վայրը ոչ թե Պետերբուրգն է, այլ ՝ Մոսկվան։

«Պիեսում ես այդ վեպը պարզապես 19֊րդ դարի լեզվից փոխադրել եմ 21֊րդ դար՝ պահպանելով գործնականում բոլոր սյուժետային գծերը, հերոսներին, իմաստը, հարաբերությունների սկզբունքը։ Պարզապես հանդես եմ եկել որպես ռուսերեն մեկ լեզվից մեկ այլ ռուսերեն լեզվի թարգմանիչ»,֊ նշել է Սերեբրեննիկովը։

Ըստ նրա, «Սովորական պատմություն»֊ը նախաձեռնողականության մասին է, այն ապամարդկայնացման ֆիզիոլոգիական ակնարկ է, այն ապահումանիզացման մասին է»,֊ ընդգծել է Սերեբրեննիկովը և ավելացրել, որ ազնիվ մղումներով կյանք մտնելու ձգտում ունեցող գլխավոր հերոսը՝ Սաշա Ադուևը, որը ենթարկվում է փողի թելադրած անհավանական մետամորֆոզների, ոչ թե մեր ժամանակի հերոսն է, այլ հենց ժամանակն է, որը կա։ «Դա բացառիկ կերպար չէ, որը հատուկ է ինչ֊որ մի փուլի, ինչ֊որ մի ժամանակաշրջանի։ Հենց նա ժամանակաշրջան է, նա հանգամամանքներ է»,֊ ասել է ռեժիսորը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 210 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ