Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որը տեղի կունենա, նույնիսկ, եթե լինի մեկ հանդիսատես

08.09.2022


Ռուսաստանի Պերմ քաղաքի «Տեատր֊տեատր»֊ը («Թատրոն֊թատրոն»֊ը) պատրաստել է բեմադրություն֊պրոմենադ (բեմադրություն֊զբոսանք)՝ ըստ Պաստերնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Հանդիսատեսը եկել է հրապարակ, հարմարեցնում է ականջակալները, միացնում է հարթակը և վերջ։ Ներկայացումը սկսվում է։ Այն սկսվում է այժմ՝ անձամբ այդ մարդու համար։ Թատրոնում դա գործնականորեն անհնար է։ Սակայն այսօր կան զանազան տեխնալոգիական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս ներկայացում խաղալ մեկ հանդիսատեսի համար»,֊ ասում է բեմադրություն֊պրոմենադի համակարգող֊չեժիսոր Սեմյոն Ալեքսանդրովսկին։

Ըստ նրա, թատրոնը, որպես մոգական արկղ, ստեղծում է նոր, զուգահեռ աշխարհ, իսկ այս դեպքում սյուժեն խորասուզվում է կենդանի միջավայրի մեջ և բեմադրության հեղինակները պատրաստ են հսկայական թվով անհավատալի համընկնումների։ «Մենք թույլատրում ենք արվեստին և իրական կյանքին հյուսվել միմյանց»,֊ նշում է Ալեքսանդրովսկին։

Բեմադրություն֊պրոմենադի հանդիսատեսները դոկտոր Ժիվագոյի հետ զբոսանքի կմեկնեն Պերմի մշակութային տիրույթներում, կհայտնաբերեն անցյալի արժեքներ, կվերապրեն այնպիսի զգացողություններ, ինչպիսիք ունեցել են Պաստերնակի հերոսները։ Հայտնի վեպի թեմաներով աուդիոներկայացում֊զբոսանքը հատկապես հարազատ է Պերմի բնակիչներին, չէ՞ որ այդ ստղծագործության մեջ ներկայացվող Յուրտին քաղաքի համար հենց Պերմն է դարձել նախատիպ։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 447 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ