Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գնաս բարով 2016, բարև, 2017

12.29.2016

2016-ը Հայաստանի 3-րդ հանրապետության համար դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի ու «Սասնա ծռերի» հուլիսյան ընդվազման տարի: Դրանք երկուսն էլ անշուշտ կհիշատակվեն որպես հայ ժողովրդի պատմության արդի փուլում ակնկալված շրջադարձերին չհասնելու և կիսատ-պռատության բնորոշ բնութագրերով:

Ավելին, երկու դեպքում էլ կրկին հոսեց արյուն և կրկին հայրենի հողի վրա ավելացան սրբազան հողաթմբեր: Մի դեպքում զոհերը հայրենիքի պաշտպանության, մյուս դեպքում ներքին կյանքի անհաշտ հակադարձությունների հանգամանքներում:

Հայ ժողովրդի պատմությունը լի է պատերազմների և հասարակական տարբեր շերտերի միջև անհաշտության փաստերով: Աբսուրդը պատերազմը չէ: Աբսուրդը ներքին կյանքում անհաշտության այն կոպիտ դրսևորումն է, որի ականատեսն այսօր ապրողներն են:

Եթե պատերազմը արտաքին հանգամանքների ծնունդ է և կախված չէ միայն մեր կամքից, ապա երկրորդը հստակ ներհայկական խնդիր է: Առաջինում կռիվը թշնամու դեմ է: Երկրորդ դեպքում՝ թշնամու կերպարը ձևավրվում է մեր ձեռամբ: Առաջին դեպքում՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների գնալ: Երկրորդ դեպքում՝ սպառնում ենք միմյանց արյուն թափել:

Սպանվածի մահը մեկ դեմք ունի: Այն իր վրա չի կրում թշնամու կամ յուրայինի զենքի ինքնագիրը: Այն պարզապես մահ է:

Ահա թե ինչու այդ երկու պատճառներից մեկի վերացումը դեռ չի բացառում Աստծո դաժան դատաստանից ազատում: Պետք է վերանա նաև երկրորդ պատճառը:

Հապա փորձենք դասակարգել, թե մեր հայրենակիցների անժամանակ մահվան առաջ դարպասներ բացող այդ պատճառներից որն է լուծման համար առաջնայինը: Լուծենք նախ դրա հարցերը, ապա միացյալ ուժերով ու անմնացորդ նվիրումով անցնենք երկրորդին:

Թող 2017 թվականը լինի հենց երկու անհայտով, բայց միայն սեփական ուժերով ու կամքով լուծելի այդ պարզ թվաբանության տարի:

Աքլորի տարում ոչ թե աքլորանանք միմյանց դեմ, այլ գեղեցկացնենք կուրացուցիչ գույն ու փայլ տանք աքլորի փետուրներին, որ մեր հպարտ կատարավորը թշնամու աչքերին երևա իր մարտական ու զինավառ ողջ կերպարով:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
    Դիտվել է 975 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ