Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իրժի Կիլիանի բեմադրությունները խաղացանկ ընդգրկվեցին գործադուլի համապատկերում

12.28.2023


Փարիզի «Opera Garnier» թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել մեկ գործողությամբ բալետների շարք՝ նվիրված պարարվեստի կենդանի լեգենդ Իրժի Կիլիանին։ Դրանք չեխ խորեոգրաֆի բեմադրած «Աստվածներ և շներ» (2008թ․), «Փոքր մահ» (1991թ․), և «Վեց պար» (1991թ․) բեմադրություններն են, որոնք միայն հիմա են ընդգրվել «Opera Garnier»֊ի խաղացանկում։ Այս շարքում տեղ է գտել նաև «Stepping stones» («Քայլող քարեր») (1991թ․) բալետը, որը Փարիզում ներկայացվել էր 20 տարի առաջ և երկարատև ընդմիջումից հետո կրկին տեղ գտավ հայտնի թատրոնի խաղացանկում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

Ասենք, որ Կիլիանի ստեղծագործությունները «Opera Garnier»֊ի խաղացանկում ընդգրկելու գործընթացը տեղի է ունեցել թատրոնի բալետային խմբի հայտարարած գործադուլի համապատկերում։ Արտիստները թեև այդպես էլ ղեկավարության հետ աշխատավարձի բարձրացման իրենց պահանջներում որևէ պայմանավորվածության չեն հասել, սակայն, համաձայնվել են ամանորյա նախատոնական օրերին այն ժամանակավոր դադարեցնել։

Ծագումով չեխ Իրժի Կիլիանը Փարիզում բնակություն է հաստատել 1989 թ․֊ին։ Նրան Ֆրանսիայի մայրաքաղաք է հրավիրել ԽՍՀՄ֊ից Եվրոպա տարագրված, հանրահայտ պարող Ռուդոլֆ Նուրեևը։ Կիլիանը թեև տևական մի ժամանակաշրջան փորձում էր որպես պարող իր տեղը գտնել հանճարեղ Նուրեևի կողքին, սակայն ճակատագիրը նրան նախապատրաստում էր բալետային արվեստի մեջ մեկ այլ մակարդակ։ Նա մեծագույն արդյունքներ արձանագրեց խորեոգրաֆիայի տիրույթում։ Նրա բեմադրությունները շատ շուտ իրենց վրա հրավիրեցին փարիզցիների ուշադրությունը, իսկ, արդեն, 1990֊ական թթ․֊երից նա սկսեց պարբերաբար համագործակցել «Opera Garnier» ֊ի հետ և դարձավ ոլորտի հեղինակություններից մեկը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 100 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ