Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ

12.29.2023

Սա «Թագլուրի» ընթերցողներին ուղղված 10֊րդ ամանորյա շնորհավորանքն է։ Դա նշանակում է, որ այս լրատվամիջոցը բոլորել է իր գործունեության առաջին տասնամյակը։

«Թագլուրը» լրատվամիջոց է, որը փորձում է միևնույն հարթակում հնարավորինս կենտրոնացնել տարբեր երկրների մշակութային և, հատկապես՝ թատրոնի մասին առավել հետաքրքիր և ապագային միտված տեղեկատվություն։

Հասցեատերը նույնն է՝ հայ ընթերցողը։

Առանց որևէ ֆինանսական կամ նյութական վաստակի և շահագրգռության, զուտ հասարակական հիմունքոներով գործող «Թագլուրի» հիմնական տեղեկատվական աղբյուրը համացանցի տարբեր, բայց միանգամայն մատչելի տիրույթներում, ռուսերեն և անգլերեն լեզվով տարածվող օտարերկրյա ԶԼՄ֊ներն են։

Խիստ քաղաքականացված այսօրվա առօրյայում մշակույթի և հատկապես թատրոնի մասին լրատվությանը մեթոդաբար հետևողներն առանձնապես շատ չեն։ Բազմաթիվ չեն նաև անծայրածիր համացանցում իր համեստ տեղն ունեցող «Թագլուր» այցելողները։ Սակայն, մշտական ընթերցողներ, այնուամենայնիվ, կան։ Եվ «Թագլուրը» նրանց հետաքրքրությունները բավարարելու հարցում խիստ նախանձախնդիր կողմ է։

Հայաստանի կենսական տարածքներն ավելի ու ավելի են փոքրանում։ Սակայն դա երբևէ չի կարող նշանակել, որ ֆիզիկական չափերին համապատասխան փոքրանում է նաև հայ մշակույթի և հայկականության ոգեղեն աշխարհագրությունը։

Հայ մշակույթը հին է, արմատներն ավելի խորն են, քան այսօր կարողանում են տեսնելլ գիտնականները։ Այդ առումով բացահայտումները դեռ առջևում են։

Այնպես որ, անհայտ խորքերից սնվող և դեպի արդիականություն ընձյուղավորվելու հայոց մշակույթի տոհմածառը միշտ էլ իր խտասաղարթ ճյուղերին պտուղներ է տալու։ Իսկ այդ երևույթի մեջ կարևոր են նաև այլ մշակույթներում տեղի ունեցող հետաքրքրական իրադարձությունները։ Չէ՞ որ ինքնին կամ ինքնանպատակ մշակույթ չի լինում։ Ավելին, այն կարող է լինել միայն համաշխարհային մեծ խճապատկերում, այլ հոգևոր դրսևորումների հետ փոխազդեցության միջոցով և շնորհիվ։

Ուրեմն, թող նոր, 2024թ․֊ն լինի համաշխարհայինի անքակտելի մասը կազմող հայ մշակույթն այլ մշակույթների հետ հաղորդակցելու և փոխհարստացնելու տարի։ Իսկ «Թագլուրն», իր հերթին, վճռական է գործունեության հաջորդ տասնամյակ ոտք դնել ինքնանվիրումի նոր էներգիայով։

Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։

Ըմթերցողների հետ հանդիպումները կվերականգնվեն 2024թ․֊ի հունվարի 8֊ից։

«Թագլուր»


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 98 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ