Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բնաբանը. «Մոսկվան փոխվել է, բայց մարդիկ նախկինն են»

09.13.2018


Մեկնարկող նոր թատերաշրջանը Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը նշանավորել է Միխայել Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի բեմական նոր ընթերցմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով tvkultura.ru-ին:

Բեմադրությունը պատրաստվել է երկու ռեժիսորների՝ Ֆյոդոր Մալիշևի և Պոլինա Ագուրևայի համգործակցությամբ: Ի դեպ, նրանք երկուսով նաև հանդես են գալիս ներկայացման մեջ՝ համապատասխանաբար Կորովևի և Մարգարիտայի դերերում:

Նրանց ընթերցմամբ Վարպետի և Մարգարիտայի պատմությունը տեղի է ունենում մարդկանց մեջ, շփումների ընթացքում: Դրանք մարդիկ են, որոնց հետաքրքիր է դիտել, բայց որոնց համար միևնույնն է, թե ինչպիսի արագությամբ է ընթանում ժամանակը: Նրանք մնում են նույնը, անփոփոխ:

Բուլգակովի վեպի բարդությունը ժամանակին ստիպեց նշանավոր Ֆեդերիկո Ֆելինիին հրաժարվել այն ֆիլմի վերածելու մտադրությունից: Իսկ մոսկվացի այս երկու թատերական ռեժիսորները որոշեցին գնալ այդ ռիսկին: Դա նրանք կատարել են շնորհիվ այն բանի, որ որդեգրեցին ոչ թե ամեն ինչ ընդգրկելու ֆելինիական սկզբունքը, այլ ճիշտ դրա հակառակ եղանակը, որը առավել շատ ընդհանրական է քանդակագործության նկատմամբ նշանավոր Միքելանջելոյի մոտեցմանը: Նրանք պարզապես բեմադրական աշխատանքի ընթացքում հեռացրել են ավելորդ թվացող կտորները, սակայն պահպանելով իրադարձությունների բուլգակովյան բազմաձայնությունը՝ չմոռանալով Վարպետի և Մարգարիտայի սիրո մասինշ և, իհարկե, Իէշուայի և Պիղատոսի պատմությունը:
«Այն որ Պիղատոսը հիմա ասում է մտրակահարիր, միևնույնն է, մենք շարունակոււմ ենք զրուցել: Այդ ամենը կատարվում է միաժամանակ: Մենք ապրում ենք հոսանքի մեջ: Դա 20 տարի առաջվա պատմություն չէ: Դա, ինչպես յուրաքանչյուր օր , ինքդ քո մեջ ձաղկում ես քո Քրիստոսին...»,- ասել է ռեժիսոր և դերասան Ֆյոդոր Մալիշևը:

Որպեսզի հանդիսատեսը շարունակի մեղքեր գործել և ձաղկել իր Քրիստոսին, ընդմիջման ժամանակ ներկայացումը չի ընդհատվում: Եվ դա թողնում է սև մոգության սեանսի տպավորություն...

Ի վերջո, երկու գործողությամբ ներկայացումը բացահայտում է մեկ երևույթ: Հենց հիմա թատրոնի սրահում կրկին տեղի է ունենում այն ամենը, ինչը քիչ առաջ կատարվում էր բեմում, բայց այժմ, դերասանների փոխարեն, սովորական մարդիկ են: Դա կարծես վերածվում է ներկայացման բնաբանի. «Մոսկվան փոխվել է, բայց մարդիկ նախկինն են»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
    Դիտվել է 776 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ