Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դավիդովայի և Խամատովայի «Չհաշվառված ձայների թանգարան»֊ը՝ Բեռլինում

09.11.2023


Ուկրաինայում սանձազերծված պատերազմի դեմ որպես բողոքի նշան Եվրոպա տարագրված դրամատուրգ և թատերագետ Մարինա Դավիդովան և դերասանուհի Չուլպան Խամատովան ստեղծագործական հանդիպում են ծրագրավորել Բեռլինում։ Գերմանիայի մայրաքաղաքում նրանք կներկայացնեն «Չհաշվառված ձայների թանգարան» պիեսի բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Դավիդովայի այդ պիեսը, որը պատրաստվել է ավստրիական «Wiener Festwochen» փառատոնի և «Hebbel am Ufer» թատրոնի համագործակցությամբ, Բեռլինում կներկայացվի Չուլպան Խամատովայի գլխավոր դերակատարմամբ։

Այս բեմադրության պրեմիերան կայացել է մայիսի 22֊ին Վիենայի «Օդեոն» թատրոնում՝ «Wiener Festwochen» փառատոնի շրջանակներում։

Մարինա Դավիդովան մինչ այս վիենացի հանդիսատեսին ծանոթ էր դեռևս 2017թ․֊ին «Hebbel am Ufer» թատրոնում բեմականացված, իսկ 2018թ․֊ին Bitef միջազգային փառատոնի մրցանակին արժանացած «Eternal Russia» («Հավերժական Ռուսաստան») պիեսով, որի գլխավոր հերոսը պատմության թանգարանն է։

«Չհաշվառված ձայների թանգարան» նոր բեմադրության մեջ տարածությունը հանդիսատեսների աչքի առջև կենդանանում է, վերափոխվում և դառնում գործողության մասնակից։ Պատմական օբյեկտիվ համապատկերը այստեղ ասես կոտորակվում է մանր հատվածների, էքսկուրսավարի ձայնը բեմադրության ընթացքում խլացվում է պատմության «չհաշվառված ձայներով», իսկ թանգարանում վերաներկայացված պատմական փորձը ավելի շատ դառնում է գոյութենական (էկզիստենցիալ) փորձ։

Բեմադրության ժանրը հեղինակը բնորոշում է որպես «պերֆորմատիվ թանգարան», որտեղ պատմության տարբեր վարկածները հերքում են մեկը մյուսին։ « Կայսրության գավառների չհաշվառված ձայները հակադրվում են կայսրության ձայներին, դրա հետ մեկտեղ դրանք հակադրվում են մեկը մյուսին»,֊ նշել է Դավիդովան և պատկերավոր ավելացրել․ «Ընդհանրապես ասած՝ բացասման, բացասման, բացասում․․․»։ Եվ միայն մի մարդու ձայն, անհատի ձայն, որ հնչում է վերջում, վերածվում է պատմության չափորոշիչի․․․

Եվ հենց այդ ձայնն էլ պատկանում է կենդանի դերասանուհուն․․․

Այս վերջին մենախոսության մեջ բարձրաձայնվում է դրամատուրգի և բեմադրության ռեժիսորի վկայությունը, որոնք դարձել կրկնակի փախստականներ՝ սկզբում հայրենի Բաքու քաղաքից, ապա՝ Ռուսաստանից։

«Չհաշվառված ձայների թանգարան» պիեսի բեմադրությունը Բեռլինում կներկայացվի սեպտեմբերի 27֊ից հոկտեմբերի 1֊ին։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 220 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ