Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ռիժակով. «Այն ինչ տեղի է ունենում պատուհանից դուրս, դա էլ հենց իրականությունն է»

08.11.2016

«Եթե համաձայնվենք այն բանի հետ, որ թատրոնը դա աշխարհի մոդելն է, ապա այնտեղ, ինչպես և սոցիումում, նույնպես դժվար է սովորել ապրել և աշխատել: Եթե մենք դա չփորձենք անել, ապա, աշխարհը պարզապես կփլվի»,-վերջերս «teatral-online.ru»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովը:

Ըստ նրա, թատրոնն, այնուամենայնիվ գեղանկարչություն չի, որտեղ լիովին կարելի է ավտոնոմ գոյատևել: Թատրոնը նույնիսկ նվագախումբ չի, որն ունի որոշակիորեն ֆիքսված պարտիտուրա: Թատրոնը շատ ավելի վաղանցիկ է: Նրա կազմակերպման մեջ շատ թաքնված ստորջրյա խութեր և առանձնահատկություններ կան, որոնք անընդհատ պահանջում են ներքին աշատանք, ակնդետ ուշադրություն, անհավանական համբերություն և անվերջանալի փնտրտուք:

Բացի այդ, ըստ Ռիժակովի, թատրոնը գոյություն ունի ժամանակի մեջ՝ այստեղ և այս պահին: Նրա կարծիքով, այն ինչը երեկ համարվում էր բացահայտում, այսօր արդեն ինքնին հասկանալի բան է: Փոխվում են լեզուն, ընկալման օրենքները, ինտոնացիաները, ի հայտ են գալիս նորանոր տեխնալոգիաներ: «Ահա թե ինչու աշխարհի կառուցվածքը հասկանալ փորձող արվեստագետը, բնականաբար չի կարող դուրս մնալ նոր ժամանակի ենթատեքստից»,- եզրակացնում է Ռիժակովը և ավելի տրոհում իր միտքը: - «Ավելի պարզ ասած, այն ինչ տեղի է ունենում պատուհանից դուրս, դա էլ հենց իրականությունն է, որը չի կարող չազդել մեր վրա և չփոխել մեզ, ճիշտ այնպես, ինչպես և, թատերական դահլիճներ, չգիտես թե ինչու, շտապող հանդիսատսներին, որոնք նույնպես ներքաշված են այդ բոլոր իրադարձությունների մեջ և հանդիսանում են դրանց բաղադրիչները»:

Ռիժակովը շեշտում է, որ աշխարհն ամեն պահ փոխվում է և այն, որ թատրոնը ժամանակի մեջ գոյություն ունեցող արվեստ է, ևս մեկ բարդություն է, որը պետք է գիտակցել: Ստացվում է, որ ամբողջ կյանքդ ստիպված պիտի լինես սերտել և սովորել այս մասնագիտությունը, եզրափակում է Մեյերհոլդի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 872 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ