Մոդեռն պլաստիկա ֆրանսիականի և թայվանականի սինթեզմամբ10.28.2013
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Վոլկովյան թատրոնում հանդիսատեսներին սպասում է ուշագրավ հանդիպում «Քաֆիգ» ընկերության հիպ-հոպ պարային խմբի հետ, որը այստեղ կներկայացնի «Yo Gee Ti» բալետը,հաղորդում է « teatral-online.ru» կայքը :
Այս խումբը Ռուսաստան է ժամանել Մոսկվայում մեկնարկած ժամանակակից պարերի «Dance Inversion» Միջազգային մրցույթի շրջանակներում:
«Yo Gee Ti» բալետի բեմադրիչ Մուրադ Մերզուկին համարվում է հիպ-հոպ պարարվեստի Ֆրանսիայի լավագույն ներկայացուցիչը: Փողոցային հիպ-հոպը նա վերածում է բեմային և պլաստիկ ներկայացման, որը միաժամանակ շատ դինամիկ է, արտահայտիչ և լեցուն դիտողի մոտ ասոցիացաներ ձևավորելու տարողունակությամբ:
Հիպ-հոպը նրա խմբի կատարմամբ միայն քաղաքային ծայրամասերի շարժում չէ և ոչ էլ երիտասարդական զգացմունքների տարերային ժայթքում :
Իր աշխատանքներում Մերզուկին ձգտում է հաղթահարել լեզվական արգելքները և դարձնել հնարավոր տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց համագործակցությունը: Նրա բալետում օգտագործվում են պլաստիկայի հնարավոր բոլոր նրբերանգները` մարմնի կապանքազերծ բնական շարժումները և ուժային մարմնամարզությունը, թայվանյան մշակույթի էթնիկական արմատները և մեծ քաղաքի ռիթմերը:
Դրա հետ միասին Մերզուկին իրար է միացնում միմյանցից շատ տարբեր երկու պարային թատերախմբեր` բեմի վրա են ֆրանսիացի բրեյքերները և թայվանցի պրոֆեսիոնալ պարողները, որոնք զբաղվում են մոդեռնով: