Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆիլիպ Գրիգորյանի Քսերքսին կմարմնավորի երգչուհի Ֆաննի Լուսթաուդը

02.06.2024

Ռուսական ժամանակակից նորարարական ռեժիսուրայի ներկայացուցիչներից մեկը համարվող, ազգությամբ հայ, ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանը Գերմանիայի Հեսսեն քաղաքում փետրվարի 10֊ին կներկայացնի Հենդելի «Քսերքս» օպերան; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Հենդելն այդ օպերան գրել է 1738թ․֊ին, Ֆրանչեսկո Կավալիի օպերայի համար Նիկոլո Մինատոյի, դեռևս 1654թ․֊ին ստեղծած լիբրոտոյի հիման վրա։ Այդ երկու թվականների միջև ընկած գրեթե մեկ դարի ընթացքում պարսից արքայի կյանքը ներկայացնող Մինետոյի տեքստը երկու անգամ փոփոխվել ու մշակվել է և դարձել է Հենդելի օպերա֊սերիայի համար գրական հիմք։։

Հեսսենի քաղաքային թատրոնում կայանալիք պրեմիերայի մասին անոնսում նշված է, որ այս լիբրետոյի «տեքստը հենված է այն ավանդների վրա, որոնց համաձայն կոմերցիան ազդում է զվարճանքների և ներկայացումների ոլորտի վրա, իսկ օպերան իրենից ներկայացնում է կատակերգական և լուրջ տեսարաննեի խառնուրդ, իսկ Հենդելի երաժշտությունը հայտնվել է այն ժամանակաշրջանում, երբ վոկալ արվեստը գտնվում էր իր զարգացման բարձրակետում»։

Այսպիսով, «Քսերքս» օպերան երաժշտական նրբագույն բնութագրերը իր մեջ համադրում է վենետիկյան կատակերգությունների հետ՝ ստեղծելով բարրոկոյական վերին աստիճանի բարձր վիրտուզոյության սիթկոմ, որի մեջ փոխանցվող և, սխալմամբ ուղարկված նամակները երաշխավորում են , որ առանց կանոնակարգման գործող Քսերքս արքան, ի վերջո, նորից «խելքը գլուխը կհավաքի»։

Քսերքսի պարտիան այս օպերայում գրված է ամորձատված երգչի համար, այդ պատճառով մեր օրերում այն հաճախ կատարում են մեցցո֊սոպրանոները։ Այդպես կլինի նաև Ֆիլիպ Գրիգորյանի բեմադրության մեջ։ Քսերքսի դերը կկատարի երգչուհի Ֆաննի Լուսթաուդը։

«Երբ առաջին անգամ ծանոթացա Քսերքսի պարտիային, մտածեցի․ «Աստված իմ,, սա բազմաթիվ արիաներ է և 22 ռեչետատիվներ․․․»։ Բայց հիմա այդպես չէ։

Ռեժիսուրան հնարավորություն է տալիս մեզ զարգանալու օպերայի ողջ ընթացքում, և դա ես զգում եմ։ Այստեղ այնքան տարածություն կա և այնքան շատ ուժեղ կերպարներ, որ ամեն ինչ շարժվում է շատ արագ»,֊նշել է երգչուհին։

Ֆիլիպ Գրիգորյանը միայն «Քսերքս»֊ի ռեժիսորը չէ։ Նա նաև բեմադրության սցենոգրաֆն է։ Իսկ նրա հավաքած ստեղծագործական խումբը աճքի է ընկնում իր ինտրնացիոնալ է կազմով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 92 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ