Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարաթոնյան վազքի ընթացքում դերասանները երգում են ռեժիսորի ստեղծած երգերը

11.29.2014

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Վասիլևսկու վրա» պետական թատրոնում կներկայացվի Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոման Սմիռնովի «Սելֆի» ներկայացման պրեմիերան: Այդ մասին «ntv.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ հեռուստաալիքի, այդ ներկայացումը հնարավորություն է տալիս խոսել »նոր թատերական ձևի՝ ռոք-ներկայացման մասին», որը պատմություն է երեք տղամարդու մասին, ովքեր մասնակցում են մարաթոնի, իսկ այդ ընթացքում հանդիպած ամեն մի զիգզագ ճակատագրի նոր շրջադարձի է վերածվում նրանց համար:

Տեղեկատվությունում նշվում է, որ մարաթոնը թատրոնում անսովոր հնչողություն ունի, սակայն հենց այդպես «Սելֆի» ներկայացման ստեղծողները որոշում են նրա ժանրը: Ասենք, որ դերասաններն իրենք, իրոք, ամբողջ երկու ժամ վազում են բեմով : Այդ ամբողջ ժամանակի ընթացքում չեն փոխվում ոչ դեկորացիաները, ոչ գործող անձինք: Ճիշտ է առաջին պահին թվում է, որ նրանք երեքն են, սակայն հետո պարզվում է, որ իրականում, վեց հոգի են, ընդ որում սպորտային մարզահագուստների վրա շատ անգամ ավելի խոշոր:

Պատումը նախկինում միմյանց անծանոթ երեք երիտասարդների մասին է, ովքեր պատահականորեն հայտնվել են միևնույն տարածքը հաղթահարելու խնդրի առջև:

«Պատանեկան տարիներին Պրահայում նայեցի ներկայացում ըստ ֆրանսիական պիեսի: Ես հիշում եմ այդ ժամանակ առաջացած զգացողությունը՝ երեք տղամարդ վազում են և պարբերաբար երգեր են երգում»,- հիշել է ներկայացման ռեժիսորը:
Հետո այդ պիեսը նա գտել է, թարգմանել, բայց պարզվել է, որ դա այնքան էլ հետաքրքիր չի: Այդ իսկ պատճառով Վադիմ Մայորովի հետ հորինել են նոր տեքստ, իսկ Ռոման Սմիռնովը կատարումների համար վերցրել է իր ստեղծած երգերը: Շատերը չգիտեն, որ ռեժիսորը վաղուցվանից է երգեր հորինում և նույնիսկ հասցրել է ձայնասկավառակ թողարկել: Իսկ հիմա էլ նրա երգերը կկատարվեն թատրոնում:
    Դիտվել է 1082 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ