Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացում, որի համար 10 դաշնամուրից ստացել են աներևակայելի հիբրիդ

01.22.2021


Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում պատրաստում են «Առանց անունի մարդը» ներկայացումը՝ նվիրված գրող, փիլիսոփա, առասպելագիր Վլադիմիր Օդոևսկուն, որին հաճախ անվանում են նաև «ռուսական Ֆաուստ»։ Այս իշխանին վիճակված է 10 օր անցկացնել «կարանտի մեջ» և ընդունել միայն իրեն ուտելիք հասցնողին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»։

Մեկուսացման մեջ «ռուսական Ֆաուստ»֊ը հայտնվել է կյանքի և մահվան սահմանագծին և ալքիմիայի ու խոհարարական արվեստի պրիզմայով խորհում է իր հայրենիքին հուզող գրական և քաղաքական կյանքի գլխավոր հարցերի՝ մասին, փորձելով, ի վերջո, վերհիշել իր ծագումն ու անունը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը նշել է, որ իշխան Օդոևսկին մասամբ արարիչ էր։ «Բազմաթիվ գաղափարներ, որոնք իրականացվել են այսօր, նա բարձրաձայնել է գրեթե 200 տարի առաջ»։

Նա նշել է, որ իշխան Օդոևսկին մշտապես խորհում էր ապագայի տեխնալոգիաների մասին և, նույնիսկ, հորինել է երաժշտական գործիքներ։ Ըստ նրա, երաժշտությունը նույնպես եղել է «այդ կիսամոռացված լեգենդի» հետաքրքրությունների ոլորտում։Այդ հանգամանքը նկատի ունենալով հեղինակները ստեղծել են յուրահատուկ գործիք֊Պանգարմոնիկոն։

Այդ գործիքի հեղինակներից մեկը կոմպոզիտոր Պյոտր Այդուն նշել է, որ սկզբում իրենք խորհում էին ստեղծել Օդոևսկու կողմից իր ֆուտուրոլոգիական պատմվածքներում նկարագրված ուտոպիական հիդրոֆոնը; Սակայն առաջարկված տարբերակների մեջից համաձայնության են եկել կանգ առնել 10 դաշնամուրների վերակառուցմամբ ինչ֊որ հիբրիդի շուրջ։ «Արդյունքում ստացվել է մասշտաբային ձայնային ինստալացիա․։

Պրեմիերայի օրը, որը նախատեսված է փետրվարի 26-28֊ին, «Գոգոլ Կենտրոնում» կկազմակերպվի «Օդոևսկի Fest», որի ժամանակ հանդիսասրահում կհայտնվեն Տանյա Պենիկերի հեղինակած,գաղտնիք պարունակող զանազան առարկաներ, ինչը բնորոշ է Օդևսկու ոգուն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 713 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ