Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Գեղարվեստական ղեկավարի, որոշ մասը կթառամի, որոշ մասը՝ ոչ

08.02.2017

«Ինձ ցավ է պատճառում մարդկանց գեղարվեստական գիտակցության մեջ արմատական պահպանողական տրամադրություններ տեսնելը: Ես չեմ հասկանում ինչու համար է դա պետք: Ես կարծում եմ դա շատ վտանգավոր խաղ է: Ես կարծում եմ, որ թատրոնը պետք է զանազան լինի: Անպատճառ՝ կոնֆլիկտային, ինչ-որ տեղ պրովակացիոն: Դա նրա բնույթն է»,- հերթական թատերաշրջանը բացելու առիթով ստեղծագործական անձնակազմի հետ նախօրեին, օգոստոսի 1-ին, հանդիպման ժամանակ ասել է Մոսկվայի «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնի գեղարվեստական ղեկլավար Սերգեյ Գոլոմազովը:

Այսպիսով Մոսկվայում նոր, իր համար 72-րդ թատերաշրջանն առաջինը մեկնարկեց նշանավոր «Մալայա Բրոննայայի վրա» թատրոնը: Այդ առթիվ Գեղարվեստական ղեկավարը նշել է, որ ինքը մի կողմից ունի լավատեսական զգացողություններ, քանի որ նախորդ շրջանը հաջող էր, բայց մյուս կողմից կան տագնապներ ռուսական հասարակության ներսում փոթորկվող գործընթացների պատճառով, որին անմասն չէ նաև թատերական համայնքը:

Գոլոմազովը նաև նշել է, որ եթե թատրոնի համար «կառուցվեն» և նրա վրա կիրառվեն գաղափարախոսական և ճաշակի հաբեր, սահմանափակումներ և մոդելներ, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Մենք այդ արդեն անցել ենք: Դա վատ ավարտ ունեցավ»,- նշել է նա:

Նա հույս է հայտնել, որ դատողությունը և առողջ իմաստը, այնուամենայնիվ, ծանրությունը կթեքեն դեպի իրենց և այս ոչ անհրաժեշտ հակադրությունը կավարտվի:

«Ինչպես ասել է Մաո Ցզե Դունը. «թող ծաղկեն 100 ծաղիկ»: Դրանցից որոշ մասը կթառամի, որոշ մասը՝ ոչ: Ի վերջո, հանդիսատեսը տոմսերով ինքն է քվեարկում այն բանի օգտին, թե ինչ դիտի»,- եզրափակել է Գոլոմազովը :
    Դիտվել է 951 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ