Երկրի բազմաթիվ թատրոններ իրենց համերաշխություն են հայտնում «Գոգոլ-կենտրոնին»
06.30.2017

Այդ օրը բոլոր թատրոններում, ներկայացումներից առաջ արտիստները և ռեժիսորները դիմել են հանդիսատեսներին «Գոգոլ-կենտրոի» «7-րդ ստուդիայի» ձերբակալված նախկին ղեկավար Ալեքսեյ Մալոբրոդսկուն և նույն գործով տարբեր մեղադրանքներով անցնող այլ աշխատակիցներին իրենց օժանդակությունը արտահայտող խոսքերով:
Այդ նույն օրը «Գոգոլ-կենտրոնի» ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը իրենց մոտ ներկայացման ավարտից հետո հանդիսատեսներին ու ակցիայի մասնակիցներին է դիմել երախտագիտության խոսքով:
Նա մասնավորապես ասել է. «Հարգելի բարեկամներ, մեր սիրելի հանդիսատես, գործնակնում բոլորը գիտեն, որ այսօր տեղի է ունենում մեր թատրոնին, «7-րդ ստուդիային», դժվար կացության մեջ հայտնված մեր ընկերներին օժանդակության ակցիա: Այս ակցիան անցկացնում են երկրի շատ թատրոններ: Դա անհավանական հուզիչ է, որովհետև մեր գործընկերները, որոնցից շատերին, նույնիսկ, մենք չգիտենք, միավորվել են այս օժանդակությունը ցուցաբերելու համար: Դա մեզ շատ է ջերմացնում: Դա մեծ ուժ է տալիս»:
Ասենք, որ այս օրերին «Գոգոլ-կենտրոի» բոլոր ներկայացումները ընթանում են անշլագի պայմաններում:
«Գոգոլ-կենտրոի» «7-րդ ստուդիայի» նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկուն դատարանի որոշմամբ ձերբակալել են հունիսի 19-ին: Քննությունը նրան և թատրոնի վարչական մասի էլի մի շարք աշխատակիցների մեղադրում է պետբյուջեի միջոցները յուրացնելու մեջ:
Այս թեմայով այլ հղումներ-1