Հրդեհի ժամանակ թատրոնից տարհանվել է 350 մարդ
11.04.2013

Հրդեհի պատճառը եղել են անսարք էլեկտրահաղորդման գծերը: Դրանց կարճ միացման հետևանքով արագ բռնկվել է տանիքի հին ծածկը: Ռայխելգաուզը ասել է, որ իրենց թատրոնի շենքը կառուցվել է 1864թ.-ին: Հին շինության մեջ հրդեհի արագ տարածման համար պայմանները նպաստավոր են և երբ եկել են հրշեջ հաշվարկները, տանիքի կեսն արդեն այրված է եղել: Այժմ թատրոնի առաստաղի փոխարեն երևում է Մոսկվայի աշնանային երկինքը: Թատրոնի ղեկավարը նշել է, որ իրենց մշակութային օջախին այս պատահարը մեծ վնասներ է պատճառել և իրենց շատ քիչ բան է հաջողվել փրկել:
Հրդեհի ժամանակ հրշեջները և թատրոնի աշխատակիցները այրվող շենքից տարհանել են 350 մարդու: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 150 քառ. մետր:
«Թատրոնն այժմ հիմնանորոգման կարիք ունի: Ինձ են զանգում գործընկերներս, առաջարկում են իրենց բեմահարթակները թատերախմբի աշխատանքները շարունակելու համար: Ընթացիկ խաղաշրջանի խաղացանկը կպահպանենք, սակայն, թե որտե՞ղ ենք խաղալու, առայժմ ոչինչ չգիտեմ: Ես այս պատահարից շոկի մեջ եմ հայտնվել», - ասել է Իոսիֆ Ռայխելգաուզը: