Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ մյուզիքլի՝ «շոու-բիզնես քաղաքականությունը ոչ գեղեցիկ մարդկանց համար է»

06.26.2014


Հուլիսի18-ից 25-ը նյու-յորքյան թատերական կյանքի սպասված պրեմիերան՝ «Քլինթոն» մյուզիքլն է, որտեղ որպես գլխավոր հերոսներ հանդես են գալիս ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նրա ամուսինը՝ 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնը: Այդ մասին «foxnews.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ավստրալիացի Փոլ և Մայքլ Հոջ եղբայրների հեղինակած ստեղծագործությունը կներկայացվի «New York Musical Theatre Festival» փառատոնի շրջանակներում: Մյուզիքլի նկարագրության մեջ նշվում է, որ «շոու-բիզնես քաղաքականությունը ոչ գեղեցիկ մարդկանց համար է»:

Ամերիկյան լրատվամիջոցը նաև տեղեկացնում է, որ ներկայացման մեջ ԱՄՆ-ի նախկին նախագահին մարմնավորում են երկու դերասաններ՝ Քենզլեր Քարլը, ով կկատարի Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնի դերը և Դյուք Լաֆունը, ով կմարմնավորի Բիլլին: Հիլարի Քլինթոնի դերում հանդես կգա դերասանուհի Ալեթ Թեյլորը:

Ներկայացման մեջ գործող կերպարներ են նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը, ինչպես նաև 32-րդ նախագահի տիկին Էլեոնոր Ռուզվելտը և Բիլ Քլինթոնի հետ աղմուկ հանած սիրավեպի հերոսուհի Մոնիկա Լիվինսկին:

Նշենք, որ մյուզիքլի պրեմիերան կկայանա միաժամանակ երկու բեմահարթակների վրա՝ «New York Musical Theatre Festival»-ում և «Pershing Square Signature Center»-ում:

Հիլարի Քլինթոնը համարվում է ԱՄՆ-ում 1916 թ.-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանակ թեկնածուներից մեկը: Մայիս ամսին անցկացված սոցիոլոգիական հարցումներով նա այդ ընտրություններում կստանա ձայների մեծամասնությունը: Ինքը՝ 66-ամյա Քլինթոնը դեռ չի հաստատել, որ պետք է մասնակցի երկրի ղեկավարի պաշտոնի համար սպասվող մրցապայքարին: Ըստ ամենայնի իր վերջնական որոշման մասին տիկին Քլինթոնը կհայտարարի ոչ շուտ, քան՝ մինչև 2014թ.-ի վերջը:
    Դիտվել է 995 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ