Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերային արտիստները հանդես կգան էստրադայի սարքավորումներով զինված

07.15.2014

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է «Օպերա բոլորի համար» միջազգային փառատոնը: Այն կընթանա երեք բեմական տարածքներում՝ Ելագին կղզում, Ալեքսանդրովսկի այգում և Պետրոպավլովյան ամրոցում: Փառատոնի ծրագրում հիմնականում ընդգրկված են Ռիմսկի-Կորսակովի, Բեթհովենի, Չայկովսկու ստեղծագործությունները: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկավությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բացօթյա ներկայացվող բեմադրություններում արտիստների կատարումները լսելի դարձնելու համար օգտագործվում են էստրադայի սարքավորումներ: Կազմակերպիչները և արտիստները ստիպված են դիմել այդ միջոցներին:

«Այ սա միկրոֆոն է, ավելի ճիշտ՝ ռադիոմիկրոֆոն: Սրանք մարտկոցներն են,- ներկայացնում է իր տեխնիկական զինանոցը Մարինյան օպերայի մենակատար Ժաննա Դոմբրովսկայան և ավելացնում,- սովորաբար օպերային երգիչները այսպես չեն երգում, սա, անշուշտ, այնքան էլ դուրեկան չի: Բայց սա օպերա չի, այստեղ, բնականաբար ոչ մի ակուստիկա չկա, փչում է քամի և եթե այս ամենը պիտի կատարվի կենդանի, պարզապես ոչինչ չի լսվի»:

«Օպերա բոլորի համար» միջազգային փառատոնի անցած երկու տարիներին մասնակցած հնդիսատեսների թիվը անցել է 40 հազարից: Այն ավանդաբար մեկնարկում է Սուրբ Պետրոսի և Պողոսի տոնի օրը՝ Պետրոպավլովյան ամրոցից: Ինչպես և նախորդ փառատոների ժամանակ, այնպես էլ այս անգամ մեկնարկային ներկայացումը Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ»-ն է, որը փորձագետների կարծիքով ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների մեջ հայրենիքում ամենաշատ սիրվածներից մեկն է:

Ասենք, որ այդ ներկայացման մեջ զբաղված են Պետերբուրգի կոնսերվատորիայի օպերայի և բալետի, ինչպե նաև Մարինյան թատրոնի արտիստները, որոնք հանդես կգան Պետական էրմիտաժի նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր՝ Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
    Դիտվել է 972 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ