Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվրոպա-2014-ի մշակութային մայրաքաղաքում այսօր բաց օպերայի օր է

07.17.2014


Ռիգայում, Լատվիայի ազգային օպերայի շենքին կից պուրակում այսօր՝ հուլիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի արտիստների կատարմամբ կկայանա Ռոդիոն Շչեդրինի «Հմայված օտարականը» օպերայի բաց հեռարձակումը: Նվագախումբը կղեկավարի այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.mail.ru»-ին:

Ռուսաստանցի հայտնի կոմպոզիտորի այս նոր օպերայի բաց ցուցադրությունը տեղի կունեն Լատվիայի մայրաքաղաքի նոր օպերային դահլիճի շենքի առջև տեղադրված էկրանի միջոցով: Բացօթյա լսարանում կտեղադրվի 400 բազկաթոռ, իսկ տոմս չունեցողները միանգամայն անվճար կարող են օպերայի հաճույքը վայելել կանգած և անվճար:

«Ժամանակակից կյանքում օպերան վաղուց դադարել է միայն մելոմաններին և վերին խավին ցուցադրվող էլիտար արվեստ լինելուց: Լատվիայում այս ժանրի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է և տարիների ընթացքում միայն աճում է»,- ասել է «Ռիետումու» բարեգործական հիմնադրամի նախագահ Ինգա Շինան:

Մարինյան թատրոնի հյուրախաղերը Ռիգայում ընթանում են «Ռիգան Եվրոպայի 2014թ.-ի մշակութային մայրաքաղաքն է» ծրագրի շրջանակներում:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ:

Ռուսաստանցի կենդանի դասական Ռոդիոն Շչեդրինի «Հմայված օտարականը» օպերան ստեղծվել է մաեստրո Լորինա Մաազելի և «New York Philharmonic»-ի պատվերով: Այն առաջին անգամ մեծ հաջողությամբ կատարվել է 2002թ.-ին Նյու-Յորքում: Կոմպոզիտորի հայրենիքում օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 2007թ.-ին:

Մարինյան թատրոնի այս ներկայացումը 5 անվանակարգերում առաջադրվել է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն պարգևի՝ «Ոսկե դիմակի»: Ռոդիոն Շչեդրինը և մեցցո-սոպրանո Կրիստինա Կապուստինսկայան այդ պարգևին արժանացան 2008-2009թթ. թատերաշրջանում: Հետո «Հմայված օտարականը» ձայնագրվեց և ձայնասկավառակով , երեք անվանակարգերում ներկայացվեց աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը՝ «Գրեմմի»-ին:
    Դիտվել է 497 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312>>հաջորդ