Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայ պրոդյուսերի նոր նախագծի համաշխարհային պրեմիերային հաշված օրեր են մնացել

07.24.2014


«Արդանի Արտիստս» ընկերության ղեկավար, պրոդյուսեր Սերգեյ ԴանիլյանըՄոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 31-ից օգոստոսի 3-ին կներկայացնի իր նոր բալետային նախագիծը, որը կրում է «Մենապար երկուսի համար» խորագիրը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:

Գլխավոր դերերում հանդես են գալիս համաշխարհային մեծության աստղեր՝ Նատալիա Օսիպովան և Իվան Վասիլևը:

« Նախագիծը և այն ամենն ինչը ես անում եմ, իմ նախաձեռնությունն է և իրականացվել է Կալիֆորնիայում գտնվող կատարողական արվեստների Սեգեստրյոմի կենտրոնի օժանդակությամբ: Ես այս ծրագիրը ստեղծել եմ հատուկ Օսիպովայի և Վասիլևի համար: Մենք միասին փնտրել ենք այս նախագծի գեղարվեստական բաղադրամասը և այդ փնտրումների ճանապարհին էլ ծնվեց անվանումը՝ «Մենապար երկուսի համար»: Իրականում բեմին միայն երկուսն են՝ Նատաշան և Իվանը»,-ասել է Դանիլյանը:

Նախագծում հայտնի պարողները հանդիսատեսի առաջ հանդես կգան ժամանակակից երեք խորեոգրաֆների՝ Սիդի Լարբի Շերկաուիի (Բելգիա), Օհադա Նահարինի (Իսրայել) և Արթուր Փիթի (Պորտուգալիա) ստեղծագործությամբ:

«Խորեոգրաֆների ընտրության հարցում ակտիվ մասնակցություն են ունեցել արտիստները, հատկապես Նատալիա Օսիպովան: Եվ ուրախ եմ, որ նրա վերջնական ընտրությունը ես կարողացա իրականացնել: Այստեղ շատ կարևոր էր, որպեսզի հայտնի պարողներին ցուցադրեինք այնպիսի որակներով, որոնք շատ քչերը կկարողանային պատկերացնել: Այնուամենայնիվ, չէ ՞ որ նրանց գիտեն որպես դասական պարի վիրտուոզների: Իսկ այս նախագծում նրանք հանդես են գալիս իրենց համար միանգամայն նոր ոճի մեջ և կարողանում են համոզել, որ իրենց տաղանդն անսահման է»,- նշել է Դանիլյանը:

Նրա ասելով, սա պարողների և խորեոգրաֆների առաջին հանդիպումն է և այն հետաքրքրական է եղել երկուստեք:

«Մենապար» երեք մասերից

Առաջին մաս – Դա խորեոգրաֆ Շերկաուիի «MEA CULPA»-ն է, որն ստեղծվել է Հենրիխ Շյուտցի երաժշտության հիման վրա՝ Ֆրանսիայի «Ակադեմիա» համույթի կատարմամբ:

Երկրորդ մաս -«PASSO»: Նահարինը ընտրել է անգլիական ֆոլկլորային երաժշտություն և էլեկտրոնային երաժշտության մեջ մասնագիտացող բրիտանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երրորդ մաս- Խորեոգրաֆ Փիթի «FACADA»-ն, ընթանում է ավանդական պորտուգալական «Fado» երաժշտության և անգլիացի կոմպոզիտորներ Ֆրենկ Մունի և Ֆիլ Քինգի ստեղծագործությունների ուղեկցությամբ:

«Նախագծի երեք մասերը միավորող գլխավոր թեման բխում է վերնագրից: Դա երկու երիտասարդ մարդկանց պատմություն է ներկայացված տարբեր խորեոգրաֆիական լեզուներով, որոնք ուսումնասիրելու համար արտիստները ժամանակ չունեցան: Սակայն այդ ամենը նրանց հետաքրքրում էր և նրանք ճիգ չէին խնայում: Իսկ Նատաշայի և Իվանի երիտասարդությունը օգնեցին նրանց ճիշտ ուղղությամբ ընթանալ»,- ասել է Դանիլյանը:

Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք պրեմիերան համշխարհային շրջագայության մեկնարկն է: Պրոդյուսերը տեղեկացրել է, որ իրենց ներկայացմանն են սպասում նաև Փարիզում, Լոնդոնում, Նյու-Յորքում:

Նատալյա Օսիպովան և Իվան Վասիլևը համաշխարհային բալիտի ճանաչված աստղեր են: Նրանք եղել են Մեծ թատրոնի առաջատար մենապարողներ, այժմ հանդես են գալիս Միխայլովյան թատրոնում: Օսիպովան «Քովենթ-Գարդեն» Արքայական թատրոնի պրիմա-պարուհին է: Իվան Վասիլևը Ամերիկյան բալետի պրեմիերն է, համագործակցում է Միլանի «Լա Սկալա», Մոսկվայի «Մեծ» և Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնների հետ:
    Դիտվել է 918 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ