Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատանի հանդիսատեսի թատրոնը հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի պրեմիերայով

09.06.2014


Սեպտեմբերի 10-ին իր հերթական, բայց միաժամանակ հոբելյանական թատերաշրջանը Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնը կմեկնարկի պրեմիերայով: Հանդիսատեսի դատին կհանձնվի ,,Կոնտեյներում,, ներկայացումը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը այս նոր բեմադրությունով փորձում է բացահայտել և վերլուծել արտագաղթի ճանապարհ բռնած մարդկանց ներաշխարհը, նրանց քայլերի ու վճիռների տրամաբանությունը, հիմքերն ու մոտիվները: Ռեժիսորը փորձում է պատասխանել հիմնախնդրի վերածվող այն գլխավոր հարցին, թե ինչու են հեռացողները պատրաստ ամեն ինչի, միայն թե լքեն իրենց հայրերից ու պապերից ժառանգություն ստացած երկիրը, ինչու հարազատ դուռն իրենց ետևից ընդմիշտ փակողները, հանուն անձնական բարեկեցության, ձգտում են ոչ միայն հեռանալ, այլև այդ նպատակին հասնելու համար դիմում են ամենաստոր ու նենգ միջոցների, խաբեության, ստի ու դրամաշորթության...

2014-2015թթ.երի թատերաշրջանը սկսող 85 ամյա թատրոնի այս նոր ներկայացման պիեսի հեղինակը ժամանակակից մոլդովացի դրամատուրգ Կոնստանտին Կեյանուն է: Նկարչական ձևավորումը կատարել է Անտոն Քեշիշյանը: Բեմադրության մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը, Արթուր Կարապետյանը, Իշխան Ղարիբյանը, Սամվել Դանիելյանը:
    Դիտվել է 1012 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ