Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացման մեջ օգտագործվել են 3,5 տոննա ոսկեփայլ առկայծող բրնձի հատիկներ

09.20.2014

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Վրաստանի մայրաքաղաքում թայվանցի խորեոգրաֆ Լին Հուայ-մինի «Օտարականների երգեր» ներկայացմամբ 6-րդ անգամ կբացվի Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsgeorgia.ru»-ին:

Ներկայացումը կայանալու է Ռուսթավելու անվան թատրոնում:

«Ռուսթավի» համույթի կենդանի երաժշտական ուղեկցությամբ ցուցադրվող ներկայացումը, ըստ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության, պատկերում է ուխտագնացների մի տպավորիչ ճամփորդություն: Բեմադրության հիմքում ընկած են Ասիա աշխարհամասի տարբեր երկրների հարուստ կրոնական արարողությունները:

Հնագույն կրոնական ծեսերը վերածվել են տպավորիչ թատերական տեսարանների:

Հետաքրքիր է, որ ներկայացման մեջ օգտագործվել են 3,5 տոննա ոսկեփայլ առկայծող բրնձի հատիկներ: 90 րոպեի ընթացքում բեմի անկյունում անշարժ կանգնած է մի աղքատ և նրա ճաղատ գլխին անընդհատ շիթով թափվում են այդ ոսկեփայլ բրնձի հատիկները: Հատիկային այդ հոսքը երբեմն վերափոխվում և դառնում է գետ, հետո՝ սար, ապա՝ անապատ: Այդ հոսքը ամառային անձրևի կամ ջրվեժի տպավորություն է թողնում, իսկ դրա ֆոնին ցնցոտիներ հագած և ձեռքերին երկար փայտե ձողեր բռնած պարողներն են, ովքեր հանդիսատեսներին ասես ուղեկցում են դեպի ուխտագնացների ճանապարհորդություն:

2011թ.-ից սկսած «Օտարականների երգեր»-ը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ բեմերում:

Վրաստանի մշակույթի նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Թբիլիսիի միջազգային թատերական փառատոնն իր գործունեության 5 տարիների ընթացքում ընդունել է տարբեր երկրներից ժամանած 77 թատերական ընկերությունների: Այդ ժամանակահատվածում հանդիսատեսին է ներկայացվել, ընդհանուր առմամբ 160 բեմադրություն, ընդ որում այդ միջոցառումների մեջ են ընդգրկվել նաև Վրաստանի տարբեր տարածաշրջանները ներկայացնող թատերախմբեր:

Այս տարի փառատոնային ծրագիրը համալրված կլինի սևծովյան տարածաշրջանի երկրների և կովկասյան թատերախմբերով: Նրանք, ընդհանուր առմամբ կներկայացնեն 52 բեմադրություն: Ավելացնենք, որ թբիլիսյան թատերական փառատոնը հյուրընկալել է 54 միջազգային հյուրերի:
Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:
    Դիտվել է 1117 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ