Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աննախադեպ թատերական փառատոն՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին

09.25.2014

Հանրապետության առաջատար թատրոնների մասնակցությամբ Վայոց Ձորի մարզում սկսվել է Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված թատերական ներկայացումների մի մեծ հրավառություն, որում ընդգրկված են հանրապետության այդ տարածաշրջանի ոչ միայն վարչական կենտրոն Եղեգնաձորը, այլև Վերնաշեն,Արենի, Խաչիկ և Գետափ գյուղերը:Այդ մասին «golosarmenii.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ավելի քան 10 տարի բոլոր տեսակի թատրոնների ու այդ արվեստին առընչվող մարդկանց մասին միայն լրատվամիջոցներից տեղեկացող մարզը, փաստորեն, Վայոց Ձորի մարզպետարանի և Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախաձեռնությամբ դարձավ Հայոց մեծ վշտի 100-ամյա տարելիցը հանրապետությունում թատերական փառատոնի ձևաչափով նշանավորող վարչական առաջին տարածաշրջանը:

Փառատոնի ծրագրի շրջանակներում Վայոց Ձորում են հավաքվել «Համազգային», Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի, Հենրիկ Մալյանի անվան և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնների թատերախմբերը: Նրանք կցուցադրեն իրենց խաղացանկային բեմադրություններից մեկական ներկայացումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայ մարդու խնդիրներին, նրա մտահոգություններին, նրա դարերի պատմություն ունեցող անցյալին և նոր կերտվող ներկային...

Փառատոնը մեկնարկել է Եղեգնաձորի Մշակույթի տանը՝ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացմամբ, որը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:

Ներկայացումից առաջ Սյունաց թեմի առաջնորդի տեղակալ Զարեհ Քամայանը օրհնեց միջոցառումը և նշեց, որ «Այս օրը պետք է սկսել աղոթքով, քանի որ օրը նվիրված է մեր զոհերի հիշատակին, որոնց աղոթքները որպես հուշամատյան մնացին անապատի ավազների վրա և մեր հոգիներում»:

«Մենք դեռ երկար ժամանակ պիտի վերադարձնենք մեր պարտքերը այն մարդկանց, ովքեր ապրում են այս հողում (Վայոց Ձորում-խմբ)»,- ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Հայաստանի թատերական գործիչների միությունը Վայոց Ձորում կազմակերպել է, ըստ էության, աննախադեպ միջոցառում: Մեր մարզի բոլոր համայնքներում, որոնց մշակույթի տների ներկա վիճակը տալիս է հնարավորություն, կցուցադրվեն ներկայացումներ»,- նշել է Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Հայոց Մեծ եղեռնեի 100 ամյակին նվիրված թատերական փառատոնը Վայոց Ձորի մարզում կշարունակվի մինչև Սեպտեմբերի 29-ը:


    Դիտվել է 1010 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ