Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացնում են «Գագա» ոճով առաջին սեփական բեմադրությունը

11.03.2014


Այսօր, նոյեմբերի 3-ին հետաքրքիր միջազգային թատերական-պարային «Recall Action» նախագծի պրեմիերա կկայանա Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Եվրոպայում մասսայականություն ստացած պարային «Գագա» ոճով ներկայացումը բեմադրել են ռուսաստանցի և իսրայելցի չորս խորեոգրաֆներ՝ Օլգա Պրիխուդայլովան, Մարիա Զապլեչնայան, Յանիվ Աբրահամը և Գայ Շոմրոնին:

«Գագա» ոճի հիմնադիրը աշխարհում հայտնի «Batsheva Dance Company» դպրոցն է, որը հիմնադրել է իսրայելցի խորեոգրաֆ Օհադա Նահարինան:

«Գագա»-ն տեխնիկա է, որը պարողին հնարավորություն է տալիս նորովի ծանոթանալ իր մարմնին: Ես և Օլգա Պրիխուդայլովան Իսրայելում հաճախեցինք այս պարի տեսակի վարպետաց դասերին և, ուղղակի, հիվանդացանք «Գագայով»,- ասել է Մարիա Զապլեչնայան : Իրենց բեմադրության վրա աշխատելիս Զապլեչնայան և Պրիխուդայլովան Մոսկվա են հրավիրել Նահարինայի դպրոցի երկու շրջանավարտներին՝ Յանիվ Աբրահամին և Գայ Շոմրոնին:

«Recall Action» նախագծի առաջին մասի վրա աշխատել են ռուսաստանցի խորեոգրաֆները, ում վրա մեծ ազդեցություն են թողել Փիթեր Բրեյգել Ավագի կտավները: «Նրա կերպարները մենք օգտագործել ենք որպես ներշնչման աղբյուր, որպես սյուժեի զարգացման և բեմական գործողությունների մեկնակետ», - ասել է Պրիխուդայլովան:

Աբրահամը և Շոմրոնին այս ներկայացման համար իրենց ներշնչանքը գտել են Գիլբերթ Ադերի և Յոէլ Հոֆմանի գրքերում: Խորեոգրաֆների համար գլխավորը դարձել է շարժման անընդհատականության ուսումնասիությունը, ինչպես նաև գագա-շարժումը, ֆիզիկական թատրոնի, նյութական առարկաների և բեմի տարածության հետ միացնելու փորձարարությունը:
    Դիտվել է 442 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ