Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրա ներկայացումներում խաղում են մարիոնեթներ և ավտոմատ տիկնիկներ

11.08.2014

Այսօր՝ Նոյեմբերի 8-ին, Մոսկվայում ավարտվեց բրիտանական մշակույթին և գրականությանը նվիրված տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Այս միջոցառման եզրափակիչ ակորդը մատուցվեց անգլիացի դերասան Ստեֆան Մոթթրամի ինքնատիպ տիկնիկային շոուով: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ստեֆան Մոթթրամը նշանավոր անգլիացի ռեժիսոր է և դերասան: Նա իր ներկայացումների տիկնիկները պատրաստում է սեփական ձեռքերով և ինքն էլ նրանց հետ հանդես է գալիս: Նրա ներկայացումներում խաղում են մարիոնեթներ և ավտոմատ տիկնիկներ, իսկ գործողություններն ընթանում են ներկայացումների համար հատուկ գրված էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ:

Ռուսատանի մայրաքաղաքի տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 31-ին մեկնարկած փառատոնի նպատակն այն էր, որպեսզի ներկայացվի ժամանակակից տիկնիկային թատրոնի առանձնահատկությունները՝ ունիվերսալությունը, տիկնիկի և դրանով խաղացող դերասանի վարպետության սինթեզը, ժանրային հնարավորությունների ընդգրկուն ներկապնակը՝ դրամայից մինչև ողբերգություն: Փառատոնի խաղացանկը հիմնականում կազմված էր բրիտանացի գրողների ստեղծագործություններից:

Մոսկվայի տիկնիկային թատրոնների փառատոնը առաջին անգամ անցկացվել է 2012 թ.-ին:
    Դիտվել է 338 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ