Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պ. Շտայն. «Թատրոնի մարդիկ չեն կարող լինել ինտելիգենտ»

11.25.2014

Պետեր Շտայնը Մոսկվայի «Et Cetera» թատրոնում պատրաստում է «Բորիս Գոդունով» ներկայացումը: Գերմանացի հայտնի ռեժիսորի աշխատանքները վաղուց են հատել այն սահմանագիծը, որից այս կողմ բեմադրված ցանկացած ներկայացում ընկալվում է նախ և առաջ որպես դասական գործ: Սակայն նրա կողմից հրապարակվող շատ արտահայտություններ պարադոքսալ են և էքսցենտրիկ:

Օրինակ, նա պնդում է, որ ռեժիսորը իրականում որևէ բան չի կարողանում ամբողջովին կատարել՝ ոչ երգել, ոչ նկարել, ոչ պարել: Նա ամեն ինչից կարող է անել քիչ-միչ: Սակայն, այս մոտեցումը նրան բոլորովին չխանգարեց այսօր Մոսկվայում, Թատերական արվեստների պետական ինստիտուտի սովորողներին խորհուրդներ փոխանցել, նրանց հետ կիսել իր փորձը, իսկ նրան լսող ուսանողներին էլ ուղղակի կլանել նշանավոր արվեստագետի յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Կրթական հաստատությունում չի կարելի սովորել ռեժիսուրա»,- համոզված է Շտայնը: «Միայն կյանքը և արվեստն են դա սովորեցնում»,-մատնանշել է նա:

Շտայնը իր բոլոր թեզերը ակնթարթորեն պատկերում էր սեփական փորձի օրինակներով: «10 տարի ես սովորել եմ համալսարանում: Սակայն զուգահեռաբար ես միշտ գրքեր եմ կարդացել: Շնորհիվ իմ գլխում ստեղծած «գրադարանի» ես հռչակվեցի Գերմանիայի «ամենաինտելլեկտուալ ռեժիսորը»: Սակայն ինքս ինձ այդպիսին չեմ համարում: Թատրոնի մարդիկ չեն կարող լինել ինտելիգենտ: Նրանք բոլորը մի փոքր խենթ են»:

Իսկ ինչու համար է ռեժիսուրան: Ըստ գերմանացի վարպետի, յուրաքանչյուր բեմադրություն իրականացվում է հանուն առավել խոր և իրական ծանոթության գրականության մեծ ստեղծագործություններին: Այժմ դա «Et Cetera» թատրոնում նախապատրաստվող «Բորիս Գոդունովն» է:

Իր մեթոդը նկարագրելիս Շտայնը սկսեց «հակադիրից»: Նա բացատրեց, թե ինչու իր համար անընդունելի է, որ Գրիշկա Օտրեպևը խոսի սմարթֆոնով, որ Գոդունովին արտապատկերեն հսկայական էկրանին և ինչու լազերային ատրճանակները, ինչպես դա անում է Կոնստանտին Բոգոմոլովը «Լենկոմ» թատրոնում, իր համար ավելորդ են:

Շտայնը համարձակ քննադատում է ոչ միայն իր գործընկեր ռեժիսորներին, այլև այն դերասաններին, ում հետ աշխատում է: Օրինակ, նա ասում է, որ չի կարողանում հասնել այն բանին, որ վերջիններս Պուշկինի տեքստը միայն պարզապես չարտաբերեն...

Շտայնի դասերից ուսանողներն. Անշուշտ, իրենց պիտանի մտքերն այլևս կհիշեն ընդմիշտ:

Օրինակ հանդիպումից հետ նրանցից մեկը վերհիշեց ռեժիսորի այս թեզը. «Դերասանը բեմի վրա պիտի հասկանա, թե ինչ է ինքը խաղում և ինչի մասին: Նա պետք է ինքն իրեն ներքաշի տեքստի իմաստի մեջ: Եթե նա չի հասկանում տեքստի իմաստը, այդ ժամանակաշրջանի պատմությունը, ապա չի կարող վերապրել բեմի վրա այն, ինչ գրվել է հեղինակի կողմից»: Մեկ ուրիշն էլ նշեց Շտայնի այն նկատառումը, որ, իրեն դուր է գալիս ռուս դերասանների զգացմունքայնությունը և այն հատկությունը, որ նրանց 90 տոկոսը մեկ կիսաշրջանի ընթացքում ի վիճակի է լացելու:

Պետեր Շտայնը, թեև ապագա դերասանների առջև հայտատրարեց, որ իր համար որևէ թատերական համակարգ գոյություն չունի, սակայն համարվում է Ստանիսլավսկու թատրոնի նվիրյալ: Նա կարծում է, որ տաղանդը կամ կա, կամ՝ չկա: Եթե կա, ապա այն կարելի է զարգացնել և հասցնել ամենաանսովոր չափերի...
    Դիտվել է 906 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ