Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թատերական առաջնորդի դպրոց» կրթական ծրագիրը՝ հանուն իմաստի և վստահության

12.03.2014

Դեկտեմբերի 8-ին Մոսկվայում, Մեյերհոլդի անվան թատերական կենտրոնում կավարտվի «Թատերական առաջնորդի դպրոց» կրթական ծրագրի վերջին՝ 3-րդ ուսումնական շրջանը: Այդ մասին հաղորդում է այդ կենտրոնի պաշտոնական կայքը:

Մեյերհոլդի անվան թատերական կենտրոնի և Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի կողմից ստեղծված «Թատերական առաջնորդի դպրոց»-ի նպատակն է թատրոն բերել մի սերունդ, որը զարգացնելով ռուսական խաղացանկային թատրոնի ավանդները՝ կմասնակցի նրա արդիականացմանը և մոդեռնիզացմանը: «Մենք ելնում ենք թատրոնի մասին այն մեկնակետից, որ այն հասարակական ինստիտուտ է, որն արտադրում է իմաստ և վստահություն»,- նշում է կայքը:

Երեք տարի առաջ մեկնարկած «Թատերական առաջնորդի դպրոց»-ի ծրագիրը նախատեսում է 1200 ժամ ընդհանուր տևողությամբ կրթական գործունեություն, որի մեջ մտնում են դասախոսություններ, սեմինարներ, նշանավոր գիտնականների հետ հանդիպումներ, որոնց թվում նաև թատերական ոլորտի այնպիսի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, ինչպիսիք են՝ Օլեգ Տոբակովը, Վալերի Ֆոկինը, Գալինա Վոլչեկը, Կոնստանտին Ռայկինը, Սերգեյ Ժենովաչը, Եվգենի Միրոնովը, Յուրի Բուտուսովը:

Դեկտեմբերի 8-ին «Թատերական առաջնորդի դպրոց» կրթական ծրագրի ամփոփման արդյունքում Ռուսաստանի ամենատարբեր տարածաշրջաններից ժամանած 120 երիտասարդ ռեժիսորներ, պրոդյուսերներ, թատերագետներ, դրամատուրգներ, նկարիչներ ու խորեոգրաֆներ կխորացնեն իրենց գիտելիքները «Թատրոնի ինստիտուտ» վերտառությամբ ծրագրով նախատեսված ուսումնական գործընթացում, որը կիրականացվի «Ոսկե դիմակ» համառուսաստանյան թատերական փառատոնի հետ միասին, կմասնակցեն առավել ժողովրդավարական թատերական ժանրերի սթորիթելլինգների (հեքիաթասացության), մանկական թատրոնի ներկայացումների, որի հանդիսատեսների տարիքը սկսվում է 1 տարեկանից և այլն:
    Դիտվել է 420 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325>>հաջորդ