Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ռիգոլետոն» բեմ է վերադառնում հանդիսատեսին ներկայացնելու «ինչ-որ մի նոր բան»

12.12.2014

Երկարատև ընդմիջումից հետո Ռուսաստանի Մեծ թատրոնում կրկին բեմ է բարձացվում իտալացի մեծ կոմպոզիտորի՝ Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» օպերան: Այսօր կայացել է ներկայացման գլխավոր փորձը, իսկ երկու օր հետո, դեկտեմբերի 14-ին կկայանա առաջին պրեմիերային ցուցադրությունը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

25 տարի ընդմիջումից հետո «Ռիգոլետոն» հանդիսատեսներին ներկայանում է նոր ընթերցմամբ: Բեմադրության նախապատրաստությունը իրականացվել է կոլեկտիվ ջանքերով: Դրան մասնակցել են օպերային հայտնի Էքս-ան-Պրովանս միջազգային փառատոնը և օպերային արվեստը ներկայացնող 4 խոշոր եվրոպական տներ՝ Ստրասբուրգի Հռենոսյան օպերան, Բրյուսելի դե լա Մոնե թատրոնը, Ժնևի Մեծ թատրոնը և Ռուսաստանի Մեծ թատրոնը: Այս մասշտաբային նախագծի իրականացման համար հրավիրվել է աշխարհում այսօր ամենաշատ պահանջարկված ռեժիսորներից մեկը՝ կանադացի Ռոբերտ Քերսենը:

Այս հայտնի բեմադրիչն աշխատել է եվրոպական բազմաթիվ թատրոններում: Այսպես, միայն Փարիզի ազգային օպերայում նա բեմադրել է ավելի քան 10 ներկայացում: Ռուսաստանի Մեծ թատրոնում սա ռեժիսորի առաջին գործն է: «Ես այս հնարավորության համար շատ ուրախ եմ: Մարդկանց մեծ մասը սիրում է այս օպերան: Սակայն անհրաժեշտ է, որ նրանք այս գործի մասին իմանան ինչ-որ մի նոր բան»,- ասել է Քերսենը:

Մի փոքր բացելով գաղտնիության շղարշը, նա ասել է, որ «միտք առաջացավ, որպեսզի գործողությունը տեղափոխվի կրկես, որի մթնոլորտը հնարավորություն կտա գլխավոր հերոսին՝ ծաղրածուին՝ Ռիգոլետոյին միշտ գտնվել իրադարձությունների կենտրոնում»,- ասել է ռեժիսորը: Նա նաև նշել է, որ կրկեսը հենց այն վայրն է, որտեղ մենք հանդիպում ենք գրոտեսքին՝ վախեցնող արարքներով, տարօրինակություններով, երկիծանքով: «Այդ իսկ պատճառով «Ռիգոլետոյի» բեմադրությունը կրկեսում պետք է ընկալվի և ունենա զմռսված տեսք»,- նշել է նա:

«Ռիգոլետոն» առաջին անգամ բեմադրվել է 1851 թ.-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում:

    Դիտվել է 910 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ