Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է

12.14.2014


Այսօր լրանում է հայ մեծ երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակը:

Իր կախարդական և հարուստ ձայնով հայ երաժշտական արվեստի դարավոր անդաստանում իր մշտական տեղն զբաղեցրած երգչուհին, իրավամբ մշակույթի պատմություն մտավ «հայ երգի սոխակ» անունով: Նրա կատարողական բարձր վարպետությանը ծափահարել է 20-րդ դարի հանդիսատեսը: Նրան կծափահարի նաև ձայնագրությունների միջոցով ունկնդրող գալիք ժամանակների արվեստասերը, քանի որ Գոհար Գասպարյան երևույթն իր ձայնով ու արտիստականությամբ ժամանակաշրջան, արվեստում նոր հարթություն ու մակարդակ ստեղծող տեսակ էր:

Այդ առումով հատկանշական է հայ երգարվեստի ու բեմարվեստի մեկ այլ մեծության՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի խոսքը երգչուհու մասին: «Գոհարի հետ հանդես եմ եկել յոթ օպերաներում, ուր նա երգում է գլխավոր հերոսուհիների պարտիաները: Նրա յուրաքնաչյուր բեմելը երևույթ է դառնում երաժշտական աշխարհում, իսկ թատրոնի համար դրանք տոնական ներկայացումներ են, որոնց տոմսակները ձեռք բերելը ամենատանջալից խնդրին է դառնում երաժշտասերների համար»

Նրան բեմի վրա տեսնող գիտակն ու թատրոնում կամ համերգային դահլիճում պատահաբար հայտնվողը միատեսակ զգացական հիացմունք էին արտահայտում, թեև մեկի մոտ խոսքը բանիմացորեն փաստարկված և հիմնավորված, իսկ երկրոդի մոտ սրտի և ենթագիտակցականի ոլորտներում ծնված բառերի միջոցով էր ներկայացվում: Երգչուհու արվեստը հայ մեղեդու և դարերի խորքերից եկող ելևէջների պատրանք էր ձևավորում, որտեղ հայեցի էր ոչ միայն մարդուն կամ հերոսի կերպարը ներկայացնելու եղանակը, այլև այն արվեստի տեսակի ծագումնաբանությունը, որը կրում էր հենց իր՝ Մեծ արտիստուհու անձնական նկարագրի ու մարդկային փիլիսոփայության կնիքը:

«Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ։ Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում։ Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է»,- այսպես է ներկայացնում երգչուհուն «Վիքիպեդիայի» հայկական էջը, և դա ճշմարտություն է։
    Դիտվել է 876 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ