Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կրթօջախի համար հավաքված միջոցները կպահվեն մինչև իրավիճակի հստակեցումը

12.15.2014


Ռուսաստանի Մեծ թատրոնում կայացած «Բալետ առանց սահմանների» ներկայացման ընթացքում հավաքված ֆինանսական միջոցները կպահվեն Կիևի խորեոգրաֆիական ուսումնարանի շենքի վերանորոգման համար: Այդ մասին Մեծ թատրոնի մենապարող, բարեգործական ակցիայի պրոդյուսեր Յուրի Բարանովի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Միջոցառումը, որ տեղի էր ունեցել դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Զախարովայի ղեկավարությամբ, իրականցվել է համաշխարհային բալետի շատ հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բարեգործական նպատակ հետապնդող ներկայացման ողջ հասույթը, սակայն, հնարավոր չի եղել փոխանցել նախատեսված հասցեատիրոջը, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող պարուսուցման պետական կրթական հաստատության տնօրենը հրաժարվել է այդ օժանդակությունից՝ պատճառաբանելով, որ ակցիան անցկացվել է մի մարդու կողմից, ով ի թիվս 150 այլ մշակութային գործիչների, ընթացիկ տարվա գարնանը հավանություն է տվել ՌԴ նախագահ Պուտինի վարած քաղաքականությանը Ուկրաինայում և Ղրիմում և դա հաստատել է համապատասխան բովանդակության նամակի տակ իր ստորագրությամբ:

«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ դարձել ենք ստեղծված կացության պատանդներ: Բարեգործական գալա-համերգ կազմակերպելու գաղափարը ծնվել է հայտնի դեպքերից շատ ավելի վաղ: Երբ մենք ծրագրում էինք մեր ակցիան, մեզ առաջնորդում էր միայն արվեստի, բալետի, հարազատ դպրոցի նկատմամբ սերը, որին ցանկանում ենք օգնել»,- ասել է Յուրի Բարանովը:

Նշենք, որ Յուրի Բարանովը, Սվետլանա Զախարովան, ինչպես նաև ակցիային մասնակցած համաշխարհային բալետի որոշ ներկայացուցիչներ հենց այդ կրթօջախն են ավարտել: «Նրանք կյանքի և ստեղծված կացության նկատմամբ տարբեր հայացքներ ունեն, սակայն նրանք այստեղ են ժամանել միակ նպատակով՝ օգնություն ցուցաբերել իրենց մայր կրթօջախին»,- նշել է «Բալետ առանց սահմանների» ակցիայի պրոդյուսերը: Նա հավաստիացրել է, որ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք ստացվել են համերգից, «կպահվեն ուսումնարանի նորոգման համար»: Նա հույս է հայտնել, որ իրավիճակը արագ կպարզվի և իրենց համեստ օժանդակությունը կհասնի ըստ հասցեատիրոջ:
    Դիտվել է 927 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ