Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թ.Թերզոպուլոս. «Ստանալ էներգիա, որը կբավականացներ ցանկացած աստծո հետ կոնֆլիկտի մեջ մտնելու համար»

01.09.2015


«Մենք չգիտենք, թե իրականում ինչ է Ստանիսլավսկու համակարգը: Ես իմ համար շատ բան բացահայտեցի ռուս դերասանների, հատկապես մեծն Ալլա Դեմիդովայի հետ աշխատելիս»,- նշել է հույն նշանավոր թատերական ռեժիսոր, թատերական տեսաբան, մանկավարժ Թեոդորոս Թերզոպուլոսը, ով այս օրերին Մոսկվայի «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնում» ավարտին է մոտեցնում Մեթերլինգի հայտնի «Կապույտ թռչուն» պիեսի բեմադրության աշխատանքները:

«Ես արդեն շատ վաղուցվանից հասկացել եմ, որ խորհրդային հոգեբանական ռեալիզմը որևէ առնչություն չունի Ստանիսլավսկու ավանդության հետ: Աշխարհը փոխվում է արմատականորեն: Մոդեռնիզմից մենք անցում կատարեցինք հետմոդեռնիզմին: Իսկ հիմա մեզ անհրաժեշտ է նոր մոդեռնիզմ, որը կհարգեր ավանդույթը, բայց իրական ավանդույթը»,- նշում է թատերական գործիչը և հարցնում, բայց արդյո՞ք աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է իսկական ավանդույթը: Նա նշում է, որ դա իր համար հարց է և , որ շատ կարևոր է գտնել ճշմարտությունը և լինել թե սեփական անձի և թե ուրիշների հանդեպ ինքն իրեն հավատարիմ:

«Ես աշխատում եմ շատ կոնկրետ ավանդության հետ, որը կոչվում է հին հունական ավանդույթ: Բեմադրեմ Սթրինթբերգին, Մյուլլերին, թե Բեքքեթին, իմ արմատները, միևնույնն է, գտնվում են ողբերգության և նրա սկզբունքների մեջ»,- ընդգծում է Թերզոպուլոսը:

Նա նշում է, որ այդ սկզբունքների համաձայն դերասանը չպետք է սահմանափակվի փոքրիկ հոգեբանական իրավիճակում: «Ինձ նրանից հարկավոր է ստանալ էներգիա, որը կբավականացներ ցանկացած աստծո հետ կոնֆլիկտի մեջ մտնելու համար»,- ասում է ռեժիսորը:

Նա բացատրում է, որ «Ստանիսլավսկի էլեկտրաթատրոնում» իրականացվող իր բեմադրությունը տրամաբանության և բնազդի կոնֆլիկտի մասին է: «Դիոնիսոսը բերում է բնազդ, բնություն, սեր, կոնֆլիկտ: Դա այն է, ինչը չի բավականացնում այսօրվա աշխարհին»,- ասում է Հույն բեմադրիչը:
    Դիտվել է 915 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ