Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի «Թատերաշրջանի մեխը» կլինի 5-ից1-ը

01.29.2015

Մոսկվայում կայացող ամենամյա « Գվոզդ սեզոնա» («Թատերաշրջանի մեխը») 13-րդ թատերական մրցանակաբաշխությունը հրապարակել է իր մրցանակակիրների անունները: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:


Այդ մրցանակին են արժանացել 5 ներկայացումներ:


1.«Կանտ» - Մայակովսկու անվան թատրոն, ռեժիսոր՝ Մինդաուգաս Կարաբաուսկիս
2.«Աիդա»- Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն, ռեժիսոր՝ Փիթեր Շտայն
3.«Արքայազնը և աղքատը»- Թատրոն Սերպուխովկայի վրա, ռեժիսոր Տերեզա Դուրովա
4.«Ծաղիկներ Էլջերնոնի համար» - Ռուսաստանի ակադեմիական Փոքր թատրոն, ռեժիսոր՝ Յուրի Գրիմով
5.«Ֆարյատևի ֆանտազիաները» -Թատրոն «Պյոտր Ֆոմենկոյի անվան արվեստանոց» , ռեժիսոր՝ Վերա Կամիշնիկովա

Նշենք, որ « Գվոզդ սեզոնա»-յի գլխավոր հաղթողը՝ «Մեծ բյուրեղապակե մեխին» արժանացողը, հայտնի կդառնա միայն պարգևատրման արարողության ժամանակ, որը կկայանա փետրվարի 23-ին ՝ Ռուսաստանի թատերական գործիչների «Ստրաստնու վրա» կենտրոնում:

«Գվոզդ սեզոնա»-յի հանդիսավոր մասը միշտ էլ անցնում է անշլագի պայմաններում, քանի որ այն իրականացվում է ներկայացումների ձևաչափով, որոնք, որպես օրինաչափություն բեմադրում է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը: Իսկ այն վարում է Վախթանգովի թատրոնի դերասան Սերգեյ Եպիշևը:

Այս մրցանակաբաշխությանը մասնակցող ներկայացումների ընտրությունը կատարվում է երկու փուլով:

Սկզբում փորձագիտական խորհուրդը գնահատում է մոսկովյան թատրոնների պրեմիերային ներկայացումները, որից հետո հստակեցվում է եզրափակիչի մասնակիցների ցուցակը: Նրանք դառնում են դափնեկիրներ և ստանում են փոքր « Գվոզդ սեզոնա» («Թատերաշրջանի մեխ») մրցանակներ:

Գլխավոր մրցանակակրին՝ «Մեծ բյուրեղապակե մեխի» դափնեկրին ընտրում է հանձնաժողովը, որը գլխավորում է թատերական գործիչների միության նախագահը (Ալեքսանդր Կալյագին): Հենց «Մեծ բյուրեղապակե մեխ»-ին արժանացած ներկայացումն էլ հռչակվում է տվյալ «Թատերաշրջանի մեխը»:
    Դիտվել է 254 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ