Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զուգահեռներ արմատական իսլամիզմի ժամանակակից դրսևորումների հետ՝ ըստ Ռեմարկի

01.31.2015


Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի դրամատիկական թատրոնում այսօր հանդիսատեսին կներկայացվի էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթող» վեպի հիման վրա իրականացված նույնանուն բեմադրությունը, որտեղ զուգահեռներ են անցկացվում ՝ կապված միգրանտների և արմատական իսլամիզմի ժամանակակից դրսևորումների հետ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.de»-ին:

Իր վեպում Ռեմարկը նկարագրում է, թե ինչպես են հասարակության մեջ վտանգավարության աստիճանի աճում ազգայնական տրամադրությունները, խոսում է այն մասին, որ բեկումնային ժամանակները պահանջում են հստակ անձնական դիրքորոշում և հստակ վերաբերմունք արմատական քաղաքական խմբավորումների հարցում: Օսնաբրյուկի թատրոնում կարծում են, որ 1956 թ.-ին լույս տեսած վեպը իր մեջ ունի բավականաչափ ներուժ, որպեսզի այնտեղ կատարվող գործողությունները հնարավոր լինի տեղափոխել մեր օրեր:

Օսնաբրյուկում ծնված էրիխ Մարիա Ռեմարկն իր ինքնակենսագրական վեպում անդրադառնում է երկու համաշխարհային պատերազմների միջև հայտնված «կորուսյալ սերնդին»: Դա տրանզիտային վճակ է: Եվ մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետք է նորից որոշենք մեր հասարակության բնույթը»,- ասել է վեպը բեմադրական ձևաչափի փոխադրած դրամատուրգ Փեթեր Հելլինգը:

2014 թ.-ին էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործությունների հիման վրա Գերմանիայում բեմադրություններ իրակացվել են միանգամից մի քանի թատրոններում: Դա կապված է անցյալ տարի Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի100 ամյակի հետ, որի սարսափներին գրողն անդրադարձել է իր ամենանշանավոր ստեղծագործություններից մեկում՝ «Արևմտյան ճակատում փոփոխություններ չկան» վեպում:

Այդ գիրքը սոցիալիստ-ազգայնականները ցուցադրաբար այրում էին հասարակության առաջ, իսկ երբ իշխանության եկավ Հիտլերը, գրողն ստիպված եղավ արտագաղթել Գերմանիայից: «Սև կոթողը» Ռեմարկի «Արևմտյան ճակատում փոփոխություններ չկան» և «Վերադարձ» վեպերի յուրահատուկ շարունակությունն է:
    Դիտվել է 824 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ