Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մեծ Գեդսբին» վաղը կժամանի Մարինյան թատրոն

02.12.2015


Սանկտ-Պետերբուրգում, Մարինյան թատրոնում փետրվարի 13-ին կկայանա երկար սպասված «Մեծ Գեդսբին» բալետի պրեմիերան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին:

Այդ ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է 2014թ.-ի հոկտեմբերի 28-ին՝ Կիևում:

Պետերբուրգյան ներկայացումը իրականացնելու համար Մարինյան թատրոնը համագործակցել է հայտնի խորեոգրաֆ Դուայթ Ռոդենի՝ «Complexions Contemporary Ballet» խմբի հիմնադրի հետ, իսկ երաժշտության հեղինակները կոմպոզիտորներ Կոնստանտին Մելաձեն և Յուրի Շեպետան են:

Մասնագետների կարծիքով, պարային պլաստիկան, որը ստեղծում է Դուայթ Ռոդենը, կատարելապես գրավում է իր հիմնավորվածությամբ և յուրաքանչյուր ժեստի գեղեցկությամբ, նույնիսկ նրանց, ովքեր տակավին երեկ խորեոգրաֆիայի իդեալ էին համարում Մարիուս Պիտիպայի «Ժիզելը»: Այն ստիպում է պարողներին մանրամասն իմանալ իր յուրաքանչյուր մկանի հնարավորությունները և կիրառել դրանք լիովին:
Ջեյ Գեդսբիի գլխավոր դերակատարմամբ հանդես կգա Մարինյան թատրոնի առաջատար պարող Դենիս Մատվիենկոն:
    Դիտվել է 416 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ