Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բաղնիքի սպասավորի» պրեմիերան հետաձգվել է մեկ ամսով

Ռուսաստանում, Պսկով քաղաքի պետական ակադեմիական թատրոնում նախապատրաստվող «Բաղնիքի սպասավորը» ներկայացման դերասանները դժգոհել են բեմադրության ռեժիսորից և իրենց բողոքը գրավոր ձևով ներկայացրել են մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն:

Դիմումում նրանք նախարարի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ շուտով հանդիսատեսի դատին ներկայացվելիք նոր վավերագրական պիեսում, որի հեղինակը բեմադրության ռեժիսոր Վարվառա Ֆաէրն է, հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, հանդես են գալիս բաղնիքում մերկ երգող և ալկոհոլ խմող կանայք և այլ կերպարներ:

Նշենք, որ այդ դիմումի տակ ստորագրել են ներկայացման մեջ զբաղված դերասանների 70-80 տոկոսը: «Չի կարելի հաշվի չառնել թատերախմբի անդամների տեսակետները: Չէ՞ որ կա որոշակի թատերական վարվելակարգ: Դերասանը ռեժիսորի ձեռքին սուրբ կատարող չի, այլ ինքնուրույն ստեղծագործական միավոր: Նա սեփական կարծիքի իրավունք ունի»,- ասել է Պսկովի մարզի թատերական-համերգային տնօրինությունների ղեկավար Դմիտրի Մեսխիևը:

Նա նաև հայտնել է, որ «Բաղնիքի սպասավորի» նախապես նշանակված պրեմիերայի օրը, տեխնիկական պատճառներով, ապրիլի 16-ից տեղափոխվել է մայիսի 14-15-ը:

Դեռ բեմադրական փուլում գտնվող և այսպիսի աղմուկ բարձրացրած ներկայացման հիմքում Վարվառա Ֆաէրը կիրառել է անգլիական « verbatim» տեխնիկան, որի էությունն այն է, որ այնտեղ օգտագործվել են վավերագրական հարցազրույցների տեքստեր, որոնք պսկովցիներից վերցրել են դերասանները: «Ներկայացման բոլոր կերպարները իրական մարդիկ են, և բոլորը ապրում են Պսկովում: Դերասանները հերոսներին փնտրել են մի քանի ամիս շարունակ: Հերոսներ են դարձել ամենատարբեր զբաղմունքի տեր սովորական մարդիկ՝ և մարմնավաճառներ, և քննիչ, և զինվորական, և աղանդավոր»,- ասված է ներկայացման նախաբանում:

Ըստ դերասանների պիեսի գաղափարը հիանալի է: Սակայն բեմադրության մեջ «հանկարծ վերածվում է այսօրվա համար շատ տիպական, շատ կանխատեսելի «արվեստի գործի» »: Դերասանները ընդգծում են, որ իրենք դեմ են ցանկացած ձևի պետական առաջադրանքով ստեղծված գաղափարական բաղադրիչին, որ չեն ցանկանում բեմադրել ներկայացումներ «ճիշտ» հերոսների մասին: « Սակայն մենք չենք ցանկանում մնալ նաև ամբիցիաների և ռեժիսորի քաղաքական նախապատվությունների պատանդներ, հանուն բարձր էֆեկտների՝ հայհոյախոսության ակամա կողմնակիցներ»:

Այս թնջուկը իր օգտին լուծելու հույսով պիեսի հեղինակ և ներկայացման ռեժիսոր Վարվառա Ֆաէրը հայտարարել է, որ ինքը կդիմի դատարան: «Ես հաճույքով և լավ էի աշխատում Պսկովի թատրոնի դերասանների հետ: Այստեղ շատ պրոֆեսիոնալներ կան: Նամակի հետ կապված իրաբիճակը իմ համար անսպասելի էր»,- ասել է նա:
    Դիտվել է 925 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ