Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական կոլեկտիվները օգնության ձեռք են մեկնում աղետի մեջ հայտնված իրենց գործընկերներին

09.19.2013


Ռուսաստանի դաշնության թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը կոչ է արել ռուսական թատերախմբերին խաղալ բարեգործական ներկայացումներ և հավաքված փողերը ուղղել այն դերասանական կոլեկտիվներին, որոնք հայտնվել են ջրհեղեղի գոտում:

«teatral-online.ru» կայքը, սակայն, նշում է, որ երկրի շատ թատրոններում այդ գործընթացն սկսվել էր շատ ավելի շուտ: Վախթանգովի անվան, Մեծ դրամատիկական, Նովոսիբիրսկի օպերային թատրոնները, «Ուրիշ ափեր» փառատոնը, Սախալինի թատերական կենտրոնն արդեն նյութական օգնություն են ցուցաբերել աղետի մեջ հայտնված իրենց գործընկերներին:

Իսկ Վորոնեժի տիկնիկային թատրոնը արտապլանային հյուրախաղերի է մեկնել Բլագովեշչենսկ : Այս կոլեկտիվի հետ նույն պարտավորությունն են ստանձնել նաև Ամուրի մարզային տիկնիկային և դրամայի թատրոնները: Աղետից զերծ մնացած մերձակա մարզերի թատրոնները դժբախտության մեջ հայտնված իրենց գործընկերներին առաջարկում են սեփական շենքային պայմաններն ու բեմերը:

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ջրհեղեղը տասնյակ միլիարդավոր ռուբլիների վնաս է հասցրել: Աղետի հետևանքով տուժել է 135 հազար մարդ, ջրի տակ են մնացել 14 հազար տուն, 1,6 հազար կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ, 174 կամուրջ: Հեղեղումներց պաշտպանվելու համար կառուցվել է 100 կմ պաշտպանից պատնեշ, տարհանվել է 32 հազար մարդ:
    Դիտվել է 638 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ