Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Մայա Պլիսեցկայան

Մյունխենում, կյանքի 90-րդ տարում, մահացել է ռուսական բալետի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Մայա Պլիսեցկայան: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:


Այս պարուհու անունը լեգենդար է դարձել դեռ նրա կենդանության օրոք: Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմի վրա նա առաջին անգամ երևացել է անցյալ դարի 40-ական թվականներին, երբ դեռ ռուսական և համաշխարհային բալետի երկնակամարում փայլատակում էին Գալինա Ուլանովայի և Մարինա Սեմյոնովայի անունները:


Սակայն Պլիսեցկայան, ասես շրջանցելով որպես պարուհի աշակերտական փուլ անցնելու պարտադիր և չգրված կանոնները, միանգամից տեղ զբաղեցրեց խորհրդային բալետի ներկայացուցիչների առաջին շարքում:


Պլիսեցկայան ոչ միայն խորհրդային բեմի վառ աստղերից մեկն էր, այլև ամենշատ տիտղոսների ու մրցանակաների արժանացածը: Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի էր, պետական և մի շարք այլ պատվավոր մրցանակների դափնեկիր, Խորհրդային Միության աշխատանքի հերոս և այլն:


Նա թեև ամբողջությամբ տիրապետում էր Ռուսաստանի Մեծ թատրոնի դասական խաղացանկին, սակայն մշտական որոնումների մեջ էր: Նրա նշանավոր ձեռքբերումներից են նաև ֆրանսիացի խորեոգրաֆ Մորիս Բեժարի հետ համագործակցությամբ ծնված բեմադրությունները, որոնցից են, օրինակ, «Այսեդորան», «Վարդի տեսիլքները», «Ավե (Ողջույն) Մայա» ներկայացումները:


Շատ բեղմանավոր և նշանավոր ձեռքբերումներով հարուստ է եղել նաև Մայա Պլիսեցկայայի համագործակցությունն իր ամուսնու, նշանավոր կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի հետ: Հատուկ նրա համար ամուսինը գրել է այնպիսի երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Աննա Կարենինա», «Ճայը», «Շնիկով տիկինը» բալետները: Իսկ «Կարմեն-սյուիտ» ստեղծագործությունը, որը բեմականացվեց կուբացի խորեոգրաֆ Ալբերտո Ալոնսոյի հետ, նշանավորվեց աներևակայելի շռնդալից հաջողությամբ:


Ռուսական Մեծ թատրոնի պատմության մեջ Մայա Պլիսեցկայան միակն էր, ով կազմում էր սեփական խաղացանկը: Այդպիսի արտոնություն որևէ մեկ այլ արտիստ այստեղ պարզապես չի ստացել:
    Դիտվել է 368 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ