Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարեգործական երեկո ի նպաստ բեմի վետերանի

Մայիսի 25-ին Մոսկվայում, «Էլդար» կինոակումբում «Տեատրալ» հանդեսի նախաձեռնությամբ կկայանա բարեգործական երեկո, որի տոմսերի վաճառքից առաջացած ողջ հասույթը կփոխանցվի դերասանուհի Լյուդմիլա Իվանովային: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կինոքննադատները նրան անվանում են «Դրվագի թագուհի»: Բավական է հիշել նրա մարմնավորած Շուրային «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում, որը նույն էնտուզիազմով մեկական ռուբլի էր հավաքում հոբելյանների և... հուղարկավորությունների համար: Այդ բարդ, բայց դրվագային կերպարը ֆիլմը դիտողի մեջ գրեթե նույնքան զգացմունքներ է առաջացնում, որքան գլխավոր հերոսների խաղը:

Լյուդմիլա Իվանովան Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի է, «Սովրեմեննիկ» թատրոնի դերասանուհի: Նա և հայտնի բարդ (ինքնուս երգահան) է և, միաժամանակ, հանդիսանում է Մոսկվայի կենտրոնում գտնվող, իր իսկ ստեղծած «Էքսպրոմտ» մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այս թատրոնը ընդամենը մի փոքրիկ կացարան է, որտեղ նախկինում տեղավորված էր կուսակցական մի ագիտկետ: «Էքսպրոմտ»-ի դերասանները առավել շուտ պրոֆեսիոնալներ են, որոնց մեջ քիչ չեն նաև նրա աշակերտները:

Լյուդմիլա Իվանովան նաև դասախոսում է դերասանի վարպետություն առարկան՝ Մոսկվայի Գավրիիլ Դերժավինի անվան Սլավոնական համալսարանում: Չնայած նա խնդիրներ ունի՝ կապված առողջության հետ, սակայն շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել:

Այդ օրը բեմում հանդես կգան թատրոնի և կինոյի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մարկ Զախարովը, Վալենտին Գաֆտը, Եկատերինա Գուսևան, Մաքսիմ Մատվեևը:
    Դիտվել է 355 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324>>հաջորդ