Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեգապոլիսը կընդգրկվի երկամսյա թատերական փառատոնային շրջապտույտի մեջ

Մայիսի 13-ին Մոսկվայում մեկնարկում է համաշխարհային բեմարվեստում բարձրագույն նվաճումներ ունեցած ներկայացումների Չեխովի անվան միջազգային ֆորումը, : Այս յուրահատուկ ստուգատեսը, որը համարվում Ռուսաստանի ամենաներկայացուցչական ստուգատեսը ընդհանուր առմամբ կշարունակվի ավելի քան 2 ամիս և կեզրափակվի հուլիսի 17-ին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին: «Որևէ պատժամիջոց կամ ֆինանսական սահմանափակում չեն ազդել մեր փառատոնի ծրագրի վրա»,- հայտարարել է Չեխով-ֆեստի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը: Նրա ասելով «չնայած այսօր ստեղծված ոչ դյուրին քաղաքական իրավիճակին, ոչ մի մերժում արտասահմանցի մասնակիցներից չի եղել, այնպես որ նախապես հայտարարված ծրագիրը փոփոխություն չի կրել և կիրականացվի ամբողջությամբ՝ այն պլանի համաձայն, որը ձևավորվել դեռ երկու տարի առաջ»,- նշել է գլխավոր տնօրենը:

Փառատոնի ընթացքում կներկայացվի 12 երկրների թատերախմբերի կողմից պատրաստված 19 բեմադրություն:

Չեղովի անվան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 1992 թ.-ին: Անցած ժամանակահատվածում հանդիսատեսին է ներկայացվել 40 երկրների 500 ներկայացում: Ըստ փարատոնի տնօրենի իրենց միջոցառման մասնակիցների աշխարհագրությունը անընդհատ ընդարձակավում է:

2015 թ.-ի ստուգատեսի ընթացքում առաջին անգամ Մոսկվայում հանդես կգա թատերախումբ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Աֆրիկացի մասնակիցները կներկայացնեն «Ինալա» պիեսը; Կրակոտ երաժշտական-պարային այդ շոուն բեմդրվել է « Ladysmith Black Mambazo» և «Рамблер» ընկերությունների և Մեծ Բրիտանիայի Արքայական բալետի համագործակցությամբ: Խորեոգրաֆ Մարկ Բոլդուինը իր բեմադրության մեջ օգտագործել է աֆրիկյան ռիթմեր և «կատարողական վարպետության տեսակետից անթերի» արտիստական ուժեր:
    Դիտվել է 926 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ